f

Անկախ

«Փաստ». Կարճաժամկետ գործիքակազմով հնարավոր չի լինելու լուծել երկարաժամկետ խնդիրները. շուկան իրենն անելու է


«Փաստ» օրաթերթը գրում է. «Դրամը նախ կտրուկ արժեզրկվեց, ապա նորից արժևորվեց: Մասնագետներն ասում են՝ երկու դեպքում էլ պետք է խոսել չակերտավոր «արժևորման» կամ «արժեզրկման» մասին: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ ընդամենը տասը-տասնհինգ օրվա ընթացքում: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսում էին:

«Նշում էինք, որ բարձր տնտեսական աճը և ազգային արժույթի գերարժևորումը ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված տնտեսական դրական ֆոնի արդյունքն է: Պատիկներով աճեցին դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան, էապես աճեցին արտահանումը և վերարտահանումը հատկապես դեպի Ռուսաստան՝ ապահովելով արժութային մուտքեր: Բացի դա, ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ սկսեցին գալ Հայաստան ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև այստեղ տեղափոխեցին իրենց բիզնեսները, հատկապես ՏՏ ոլորտում և այլն: Մեծ պահանջարկը խթանեց տնտեսական բարձր աճ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Հավելում է՝ փորձագետները մշտապես շեշտել են, որ այս աճը և դրական ֆոնը չի կապիտալացվում ու չի ստանում երկարաժամկետ դրական ազդեցության հնարավորություն: «Դա շատ վտանգավոր էր, որովհետև ինչ-որ պահի այդ գործոնները թուլանալու էին, և ունենալու էինք լուրջ տնտեսական և դրանից բխող սոցիալական հետևանքներ: Ըստ էության, հիմա սա է տեղի ունենում: Այդ գործոնները որոշակիորեն թուլացել են, խոսքը ՌԴ քաղաքացիների այցելությունների, դրամական փոխանցումների, արտահանման առաջանցիկ տեմպի մասին է: Բնական է, որ արժութային շուկան շատ արագ դրան արձագանքում է: Արժութային շուկայում այդ անհանգստությունները և ազգային արժույթի արժեզրկման ֆոնը գալիս է այդ հիմնական գործոններից»,-նշում է մեր զրուցակիցը:

Փաստում է՝ որքան էլ Կենտրոնական բանկը փորձի իր կարճաժամկետ գործիքներով միջամտել, արժութային շուկայի կայունացման իմաստով, միևնույնն է, շուկան իրենն անելու է: «Կարճաժամկետ գործիքակազմով հնարավոր չի լինելու լուծել երկարաժամկետ խնդիրները: Նոր իրողություններով պայմանավորված՝ արժութային շուկան նոր հավասարակշռության պետք է հասնի, և դա լինելու է ազգային արժույթի արժեզրկման ձևով: Թե ինչ չափով և ինչ ժամանակահատվածում կտևի այդ անկայունությունը մինչև նոր հավասարակշռություն, ցույց կտան ժամանակը և այդ գործոնների հետագա դրսևորման դինամիկան»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

փոխարժեք տնտեսություն Թադևոս Ավետիսյան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին