Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հետևակային ստորաբաժանումները և տանկերը ուրբաթ օրը «տեղային գրոհներով» մտել են Գազայի հատված՝ տարածքը պոտենցիալ ահաբեկիչներից մաքրելու և անհայտ կորած իսրայելցիներին գտնելու համար, հայտնում է Times of Israel-ը։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, դերծովակալ Դանիել Հագարին ասել է, որ զրահատանկային հետևակային ուժերը խուզարկություններ են անցկացրել և «կանխել հակատանկային կառավարվող հրթիռների արձակումը, որոնք պետք է ներթափանցեին Իսրայելի տարածք»:
«Ուժերը հայտնաբերել են իրեր, որոնք կարող են օգնել անհետ կորածներին գտնելու ջանքերին», - ասել է Հագարին: «Մենք կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը՝ անհայտ կորածների և պատանդների մասին բոլոր մանրամասները պարզելու համար»,- հավելել է նա։