Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում YPG ահաբեկիչների հետ ԱՄՆ-ի փոխգործակցությունն արտակարգ սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգությանը, նման գործողությունները «անհամատեղելի են դաշինքի և ռազմավարական գործընկերության ոգու հետ»: Այս մասին նա ասել է ելույթ ունենալով Թուրքիա-Աֆրիկա 4-րդ գործարար և տնտեսական համաժողովի փակման արարողության ժամանակ։
«Միթե՞ մենք Ամերիկայի հետ միասին ՆԱՏՕ-ում չենք։ Մենք միասին ենք, բայց ԱՄՆ-ն խոցել է մեր ԱԹՍ-ն։ Ինչպե՞ս կարող եք դա անել: Մեր միջև անվտանգության խնդիր կա», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հավելել է, որ նման գործողություններն «անհամատեղելի են դաշինքի և ռազմավարական գործընկերության ոգու հետ», բացի այդ, նրանք խրախուսում են ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը, որոնք փորձում են բաժանել Սիրիան:
«Մենք լի ենք վճռականությամբ՝ վերացնելու ահաբեկչական սպառնալիքը մեր երկրին՝ անկախ նրանից, թե ով է կանգնած այդ ահաբեկչական կազմակերպության հետևում», - ընդգծել է նա: