f

Անկախ

Թվեր կրակելը մի բան է, հակամարտող պետությունների միջև սահմաններ գծելը՝ մեկ այլ բան


Դեռ 2023-ի հուլիսին, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե ինքը 29800 քառ․ կիլոմետրանոց Հայաստանի Հանրապետության վարչապետն է և այդպիսին է եղել միշտ, նույն օրը նաև խոսում էր 86․600 քառ․կիլոմետրանոց Ադրբեջանի մասին։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա չի՞նշանակում, որ դեռ ամիսներ առաջ է նա Արցախի Հանրապետությունը տեղավորել այդ թշնամի պետության կազմում։

Այսինքն, նախ՝ ձեռք-ձեռքի տված՝ տեղավորում են, փաշինյանն էլ՝ իր վերևում նշված թվերը անգիր արածի նման հայտարարում է, իսկ հետո արդեն թերապիայի ճանապա՞րհն են փորձարկում՝ կեղծ բնապահպանների միջոցով․․․ երկարատև շրջափակման մեջ՝ ցրտի և սովի մատնելով 120 000 հազար մարդու։

Բայց երբ սա էլ չի վհատեցնում արցախցիների կամքը, անգազ, անլույս, անհամար դժվարությունների դեմ պայքարող արցախցուն արդեն և՛ էլեկտրաշոկի են ենթարկում, և՛ վիրահատական միջանտության, և բռնի ուժի և ըստ էության, զենքի ուժ կիրառելով՝ ստիպում են արագ լքել Արցախը, կամ՝ դառնալ ադրբեջանի քաղաքացիներ։

Սա է տեղի ունեցել և տեղի է ունեցել ներկա իշխանության լուռ համաձայնությամբ։

Մի քանի ամիս շարունակ Արցախի երեսնամյա անկախությունն ուրանալով՝ փաշինյանը վկայակոչում է ինչ-որ ադրբեջանահաճո թվերը։

Ընդ որում, նաև՝ երբեք չանդրադառնալով այն փաստին, որ Խորհրդային ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը խորհրդայի՛ն օրենքների համաձայն է դուրս եկել։

Ավելին, այս մարդը հայության շահերին շարունակ դեմ գործելով՝ իր այդ գործի անունը «պրագմատիզմ» է դնում։

Բայց թվեր կրակելը մի բան է, հակամարտող պետությունների միջև սահմաններ գծելը՝ մեկ այլ բան։ Եվ այն, որ 2020-ից ադրբեջանի զորքերը հայկական տարածքի մեջ մտնելով դուրս չեն գալիս, իսկ Հայաստանի իշխանությունը այդ հարցը բարձիթողության է մատնել, բոլորս ենք տեսնում։ Այսինքն, լինելով ՀՀ վարչապետը նա ՀՀ շահերի մասին չի մտածում, բայց ադրբեջանական չեղած անկլավներ է հորինում, ադրբեջանի նախագահի հաթաթաներն է փոխանցում մեզ։ Այդ հաթաթաները ալիևը միշտ է տվել, նաև այն ժամանակ, երբ պարտված էր։ Բայց տարբերությունն այն է, որ առաջ դա իր ներքին լսարանին էր ուղղում, իսկ հիմա՝ ՀՀ վարչապետին։

Բնականաբար, հայկական կողմը բազմաթիվ փաստարկներ ունի, որոնցով կարող է լռեցնել ալիևին, սակայն կարևոր է, թե՝ ո՞վ է բանակցողը։ Եթե այդ բանակցողն անկարող է հայկական շահը հետապնդել, անկարող է ՀՀ տարածքային ամբողջականության դիրքերից հանդես գալ, ուրեմն պիտի հեռանա։

Այլապես, ի՞նչ ասել է ինչ-որ թվեր հրապարակ նետել, երբ դեռ պետությունները չեն իրականացրել սահմանազատում-սահմանագծում, երբ դեռ ադրբեջանն իր զորքը հետ չի քաշել մեր սահմանամերձ հատվածներից, ի վերջո, ի՞նչի շուրջ է բանակցությունը՝ ինչ-որ բանավոր հնչեցված կամայական թվերի՞։ Ինչ-որ անհիմն «անկլավների՞»։

Հայաստանը տիրապետում է բոլոր արխիվային քարտեզներին /ընդ որում, ՌԴ նախագահը ևս հայտարարել է, որ Հայաստանի քարտեզներ կան զինվորական շտաբի տիրապետության տակ/ և քանի դեռ հստակ չէ, թե՝ կոնկրետ ի՞նչ հիմքերով, ի՞նչ քարտեզներով են կողմերն առաջնորդվելու, Հայաստան խորհրդարանական պետության վարչապետը իրավունք չունի օդի մեջ չփաստարկված և կամայական թվեր հնչեցնել։

Ըստ էության, գործ ունենք ՀՀ տարածքային ամբողջականության խախտման հրապարակային փաստի հետ, ինչը նշանակում է՝ Հայաստանի գլխավոր դատախազը պարտավոր է քրեական գործ հարուցել։

Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև Ադրբեջան Արցախ Հայաստան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին