Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկզբից ի վեր (հոկտեմբերի 7-ից) 12 ռուս է անհետ կորել՝ ըստ նրանց հարազատների հայտարարությունների։ Այժմ Իսրայելի և Ռուսաստանի ոստիկանությունը փնտրում է ՌԴ քաղաքացիների։ Նաև հաղորդվում է, որ առնվազն չորս ռուս է զոհվել. Ռուսաստանի դեսպանատանը հայտնել են, որ այդ թիվը շարունակում է աճել։
Հայտնի է, որ Ռուսաստանի մեկ քաղաքացի է մահացել Գազայի հատվածում։ Կան նաև ռուսներ, որոնք մշտապես ապրում են տարածաշրջանի հյուսիսում, որը պարբերաբար ենթարկվում է Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան ռմբակոծություններին: Նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան։
Mash Telegram հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի ոստիկանության և Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր շտաբը պարզում են ՌԴ քաղաքացիների գտնվելու վայրը։ Հստակեցվում է, որ նրանց հետ կապը կորել է։
Թել Ավիվում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Մարինա Ռյազանովան ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է, որ 4 մահացածները երկքաղաքացիություն ունեցող ռուսաստանցներ են։