f

Անկախ

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը և անդամները 2 տասնյակ քաղաքացուց ստացել են խոշոր չափի կաշառք. 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է


Ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախա­րարության բժշկասոցիալական փոր­ձաքն­նության գործակալության Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի ու նույն հանձնաժողովի անդամների կողմից երկու տասնյակ քաղաքացուց կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված, ապա ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ ՔԿ  Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ վարութային ու քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ հանձնաժողովի նախագահը, նույն հանձնաժողովի անդամ երկու բժիշկ-փորձագետների հետ նախնական համաձայնությամբ, ինչպես նաև հանրային ծառայող չհանդիսացող բուժվիճակագրի օժանդակությամբ, բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը որոշելու, տևողության ժամկետների սահմանման լիազորություններն իրականացնելիս, քաղաքացիների օգտին նախընտրելի որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամ ճանաչելու, տևողության ժամկետը սահմանելու համար, փորձաքննության դիմած, քննությամբ ինքնությունները պարզված 10 և ինքնությունները դեռևս չպարզված ևս 10 անձանցից 2018թ․ դեկտեմբերից մինչև 2019թ. ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում իրենց աշխատասենյակում պահանջել և որպես կաշառք են ստացել ընդհանուր առմամբ՝  խոշոր չափերով 695.000 ՀՀ դրամ՝   յուրաքանչյուր անձից 20.000-ից մինչև 55.000 ՀՀ դրամ գումարներով:

Այնուհետև, կաշառք ստացած գումարները հանձնաժողովի նախագահը օրվա վերջում բաշխել է հանցակիցների միջև՝ բժիշկ-փորձագետներից մեկին տալով 10.000-ական, մյուս բժիշկ-փորձագետին  և բուժվիճակագրին՝ 5000-ական դրամ:

2023-ի հոկտեմբերին Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձաժողովի նախագահին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Երկու բժիշկ-փորձագետներին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ, բուժվիճակագրին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ առերևույթ կաշառք տված Վանաձորի մի բնակչի՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Հանձաժողովի նախագահի նկատմամբ, որպես խափանման միջոց,  ընտրված է եղել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով։ Մյուս չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Առերևույթ կաշառք տված՝ ինքնությունները պարզված մյուս 9 անձանց նկատմամբ (1-ի պարագայում՝ մահվան, իսկ մյուս 8-ի դեպքում՝ գործուն զղջալու հիմքով) քրեական հետապնդում չի հարուցվել։   

Գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալներից երկուսի շարժական և անշարժ գույքի վրա, որոշում է կայացվել վերջիններիս պաշտոնավարումը ժամակավորապես դադարեցնելու մասին:

Նշված 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է: Նրանց մասով անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով:

Մյուս մասով շարունակվող նախաքննությամբ միջոցներ են ձեռնարկվում առերևույթ կաշառք տված՝ ինքնությունը չպարզված մյուս անձանց պարզելու,  նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Բժշկասոցիալական փորձաքննության իրականացում կաշառք Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին