f

Անկախ

«Տարհանվեք հարավ». Իսրայելի բանակը հաստատել է 1,1 մլն պաղեստինցիների տարհանման հրամանը Գազայի հատվածի հարավ


Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է 24 ժամվա ընթացքում 1,1 միլիոն պաղեստինցիների Գազայի հատվածի հարավային հատված տարհանելու հրամանի մասին հաղորդումները:

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում տարհանել Գազա քաղաքի բոլոր խաղաղ բնակիչներին իրենց տներից հարավ՝ նրանց անվտանգության և պաշտպանության համար Վադի Գազայից հարավ գտնվող տարածք»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

«Համաս ահաբեկչական կազմակերպությունը պատերազմ է մղում Իսրայել պետության դեմ, իսկ Գազա քաղաքը ռազմական գործողությունների վայր է։ Տարհանումն անհրաժեշտ է ձեր իսկ անվտանգության համար։ Դուք կկարողանաք վերադառնալ Գազա քաղաք միայն այն բանից հետո, երբ հայտարարություն արվի այն թույլ տալու մասին: Մի մոտեցեք Իսրայել պետության անվտանգության ցանկապատին. ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները թաքնվում են Գազա քաղաքում թունելներում տների տակ և շենքերի ներսում, որտեղ բնակվում են Գազայի անմեղ քաղաքացիներ:

Գազա քաղաքի խաղաղ բնակիչներ, տարհանվեք հարավ՝ հանուն ձեր և ձեր ընտանիքների անվտանգության, և հեռացրեք ձեզ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից, որոնք ձեզ օգտագործում են որպես կենդանի վահան:

Առաջիկա օրերին Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ակտիվ լինել Գազա քաղաքում և կգործադրի բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելուց խուսափելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Իսրայելը «չի ցանկանում վնասել պաղեստինցի խաղաղ բնակիչներին»։ «Մենք կռվում ենք ահաբեկչական խմբավորման դեմ, ոչ թե Գազայի ժողովրդի դեմ։ Մենք ցանկանում ենք ապահովել, որ խաղաղ բնակիչները չվնասվեն, բայց մենք չենք կարող ապրել ՀԱՄԱՍ-ի իշխանության ներքո մեր սահմանի մոտ», - ասել է Հագարին:

Նա ասել է, որ այդ տարածքից պաղեստինցիներին տարհանելու հրամանը նպատակ ուներ «գործողության ազատություն» ապահովելու և ՀԱՄԱՍ-ի վնասը խորացնելու համար:

Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը հայտարարեց, որ նման տարհանումը հնարավոր չի լինի 24 ժամվա ընթացքում, Հագարին նշել է. «Մենք հասկանում ենք, որ դա մի քանի օր կտևի: Մենք փոխանցում ենք [նախազգուշացումը] կապի ուղիներով և արաբերենով։ Յուրաքանչյուր ոք, ով չի հետևում այս առաջարկություններին, վտանգի տակ է դնում իր ընտանիքը»:

Նա ասել է, որ անցած օրվա ընթացքում մի շարք բախումներ են եղել զորքերի և ահաբեկիչների միջև Գազայի հատվածի սահմանի պարսպի երկայնքով, սակայն Իսրայելի ներսում քիչ միջադեպեր են եղել։

Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է իր ջանքերը կենտրոնացնել ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամներին վերացնելու վրա։

 

պաղեստինա-իսրայելական հակամարտություն Գազայի հատված տարհանում Աշխարհում

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին