f

Անկախ

Վառելիք չկար, «ՈՒԱԶ»-ը «բուքսիր անելով» հասել ենք Կոռնիձոր. չորս երեխան բեռնախցիկում էին, տեղ չկար. երրորդ անգամ տեղահանված կին


Դոնարա տատը դեռ 70 տարին չի բոլորել, բայց արդեն չորս պատերազմ է տեսել, երեք անգամ տուն ու տեղ կորցրել։

«1992 թվականին Մարտակերտի Ճանկաթաղ գյուղից ենք մազապուրծ դուրս եկել։ Որ լուրն ընկավ, թե ադրբեջանցիները մտել են, իրար գլխի դառած՝ ավտոբուսներով մի կերպ դուրս ենք եկել անտառներով։ Կիսուրս ու փոքր տղաս մի ավտոբուսում էին, ես՝ մեծիս ու միջնեկիս հետ, մի ուրիշ։ Որ գյուղից դուրս եկանք, կիսուրիս ու տղայիս չէինք գտնում։ Թե ինչ էր եղել էդ ավտոբուսին, չգիտեմ, բայց իրենցից ոչ մի լուր չունեինք։ Ամուսինս գիշերն անտառից էր գտել տղայիս, կիսուրիս էդպես էլ չգտանք»,-առաջին բռնի տեղահանության մասին «Փաստինֆո»-ին պատմում է Դոնարա տատը։

Ճանկաթաղում տուն ու տեղ կորցնելուց Դոնարայի ընտանիքը հայրական Տումի գյուղում է հաստատվում։ Այստեղ դժվարությամբ մեծացնում է երեք զավակներին ու հասցնում մեծ տնտեսություն հիմնել․ որդին՝ Վալերիկն էր հիմնականում տնտեսությունը վարում․ անասնաֆերմա ու մեծ թվով փեթակներ ուներ․ 2020թ․, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա, այս ընտանիքը կորցրեց նաև Տումիում՝ մոտ 30 տարվա ընթացքում ստեղծածը։

«2020թ․ որ տարհանվեցինք, եկանք Տանձուտ։ Պատերազմն ավարտվելուն պես հետ գնացինք Արցախ։ Քանի որ մեր գյուղն արդեն վերցրել էին, մնացինք Ասկերանի շրջանի Այգեստան (Բալուջա) գյուղում։

Տղաս հինգ զավակ ունի, տուն տվեցին էդտեղ։ Մեզ համար աշխատում էինք, էլի հող էինք մշակում, բայց դե էլի ստիպված թողեցինք ամեն ինչ ու դատարկաձեռք դուրս եկանք։ Էդ օրը՝ ամսի 19-ին թոռներիս մի կերպ ենք փրկել․ մանկապարտեզում էին, որ սկսեցին ռմբակոծել, տղաս ու հարսս՝ ամեն մեկը մի թոռանս գրկած շնչակտուր հասցրին նկուղ։ Զույգ են՝ երեք տարեկան․․․ Թե էն ինչ դժոխք էր, չեմ կարող ասել․․ Չորս պատերազմ եմ տfսել, բայց սա ամենասարսափելին էր։ 10 ամիս շրջափակված պահեցին մեզ, հետո էլ կրակ թափեցին գլխներիս․․․ Անընդհատ ասում էի՝ մենակ թե երեխեքս փրկվեն, ես ինչ կլինեմ՝ կլինեմ, լավից-վատից իմ կյանքն ապրել եմ։ Ուղղակի, շատ դաժան է էլի, ոնց որ ես էի 1992-ին երեխեքիս գրկած դես ու դեն ընկել, որ փրկեմ թուրքից, էնպես էլ տղաս էր էս անգամ․ հինգ քյորփին վերցրած՝ չգիտեր ուր տաներ, որ կողմ գնար, որ փրկեր․․․»,-պատմում է Դոնարա տատը։

Այգեստանի տան նկուղում այս ընտանիքը երկու օր է մնացել, հետո Իվանյան՝ ռուս խաղաղապահների բազա են գնացել․ լսել էին, որ այնտեղ քիչ թե շատ ապահով է։

«Մի կերպ ենք հասել էնտեղ․ մեքենա չկար, ամբողջ օրն էլ սելավ էր գալիս։ Գիշերը մեր ծանոթներից մեկի մեքենայով եկել ենք Ստեփանակերտ, էնտեղից էլ տանջվելով հասել Կոռնիձոր։ վառելիք չկար, «ՈՒԱԶ»-ով մի կերպ, «բուքսիր» անելով հասել ենք։ 11 հոգի էինք էդ «ՈՒԱԶ»-ի մեջ․ վեց երեխաներից չորսն էլ բեռնախցիկում են եղել։ Տեղ չկար, ճար չունեինք»,-ասում է բռնի տեղահանված կինը։

9 հոգանոց ընտանիքը հիմա Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում է նորից․ տուն են վարձել։ Դոնարա տատն ասում է․ «Հիմա առողջություն ու մի կտոր հաց վաստակելու հնարավորություն ունենանք, հերիք է․ շատ բան չեմ ուզում, շորն էլ թեկուզ կարկատենք հագնենք, կլինի, միայն թե է՛լ պատերազմ չտեսնեն էս երեխեքը, հոգնել ենք արդեն, շա՜տ ենք հոգնել։ Թոռներս երեք տարեկան են, մանկապարտեզ չեն ուզում գնալ, ասում են՝ էնտեղ էլ են կրակելու թուրքերը, չենք գնում»․․․

տեղահանված արցախցիներ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին