f

Անկախ

Ռուբեն Վարդանյանը Բաքվից 2 անգամ զանգահարել է ընտանիքին և ասել, որ «ամեն ինչ կարգին է»


Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը ձերբակալվել է ու տեղափոխվել Բաքու, կալանավորումից հետո երկու անգամ զանգահարել է ընտանիքին. այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Վարդանյանի որդին:

«Ես անձամբ հեռախոսազրույցների ժամանակ ներկա չեմ եղել: Նա զանգահարել է մորս: Կարճ զրույց էր. նա ասել է, որ ամեն ինչ կարգին է: Հասականալի է, որ որևէ այլ մանրամասնություն չի քննարակվել: Ասաց, որ կարոտում է, մենք նրան՝ նույնպես», - պատմել է որդին:

Վերջինիս խոսքով՝ հայրը խնդրել է հոգ տանել բոլոր նրանց մասին, ովքեր տուժել են այս իրավիճակից:

«Տեղեկություն չունեմ՝ արդյոք Կարմիր խաչի միջազգային կոմիետի ներկայացուցիչներն այցելե՞լ են նրան, բայց գիտեմ, որ նրանք կապվել են մորս հետ և ասել, որ ցանկանում են կապ հաստատել հորս և մյուս գերիների հետ», - հավելել է Վարդանյանի որդին:

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն միջազգային դատարաններ է դիմել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև մյուս գերիների ազատ արձակման հարցով և հույս հայտնել, որ Հաագայում հոկտեմբերի 12-ի դատավարությունը, որում ի թիվս այլնի քննարկվելու է նաև գերիների հարցը, հաջող ավարտ կունենա:

«Իհարկե, մեր ընտանիքն իր կողմից էլ է քայլեր ձեռնարկում հորս ազատելու ուղղությամբ, սակայն այդ մասին խոսելը վաղ է», - նշել է երիտասարդը:

Վարդանյանի որդին մանրամասնել է, որ ոչ պետական կազմակերպություններն իրենց փոխանցել են կոնտակներ և ծանոթների միջոցով իրենք կարողացել են կապվել Ադրբեջանում փաստաբանի հետ, որին էլ վարձել են Արցախի նախկին պետնախարարի շահերի պաշտպանության համար:
 

Ռուբեն Վարդանյան կալանք Ադրբեջան Արցախ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին