f

Անկախ

«Հրապարակ». «Հանրապետությունը» վերցնում է Երեւանը


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի երեք վարչական շրջանների ղեկավարներ՝ Էրեբունու թաղապետ Հակոբ Բալայանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը, ազատվել են աշխատանքից։

Քաղաքապետարանին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ սա ձեւական որոշում է` ավագանու անդամ թաղապետներն ազատվում են, բայց Ավինյանը պատրաստվում է երեքին էլ վերանշանակել իրենց պաշտոններում:

Սակայն պաշտոնից կազատեն Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արման Բարխուդարյանին, Նոր Նորքի թաղապետ Արմեն Մհերյանին եւ Դավթաշենի թաղապետ Ռոման Համբարձումյանին, քանի որ այս երեք վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները` քաղաքական առեւտրի շրջանակներում, պատրաստվում են զիջել Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը, որի հետ կոալիցիայի շնորհիվ Ավինյանը դարձավ Երեւանի քաղաքապետ։

Մենք հետաքրքրվեցինք, թե ովքեր են վարչական շրջանների ղեկավարների թեկնածուները: Եթե Նոր Նորք եւ Դավթաշեն համայնքների հետ կապված՝ «Հանրապետությունը» դեռ քննարկումների մեջ է՝ ում նշանակել թաղապետ, ապա իշխանությունների սրտի գործարար Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիայում «Հանրապետությունը» որոշել է թաղապետ նշանակել ԵԿՄ կենտրոն տարածքային կազմակերպության ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին:

Դեռեւս գործող թաղապետ Արման Բարխուդարյանը երեկ հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել թաղապետարանում` աշխատակիցներին պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնել։ Ինչ վերաբերում է Ռոմիկ Մխիթարյանի ընտրությանը, ապա նա լավ հարաբերություններ ունի Մալաթիայում ազդեցիկ ընտանեկան կլաններից մեկի՝ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) ազգուտակի հետ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հանրապետություն» կուսակցություն Երևանի քաղաքապետարան պաշտոն Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին