ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց են ունեցել։ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասին և «3+3» ձևաչափով հանդիպումներին։
«Քննարկվել է Անդրկովկասում տիրող իրավիճակը։ Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում համատեղ աշխատանքի արագ վերսկսման օգտին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Քննարկվել է նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։