f

Անկախ

ԵՊՀ նախկին դեկանը ստացել է ավելի քան 2 մլն դրամ կաշառք. դատախազը գործն ուղարկել է դատարան


2000 թվականից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Հ.Ս.-ն, 2023 թվականի փետրվար ամսին, ԵՊՀ նույն ֆակուլտետի դոցենտ Գ.Տ.-ի, դեկանի տեղակալ Ա.Ն.-ի հետ խմբի կազմում, 6 ուսանողի օգտին ապօրինի գործողություն կատարելու և հովանավորչության համար պահանջել և ստացել են շուրջ 2 մլն 300 հազար դրամ կաշառք:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ֆակուլտետի նախկին դեկան Հ.Ս.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (չորս դրվագ), նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար), դեկանի տեղակալ Ա.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, դոցենտ Գ.Տ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ) և քաղաքացի Պ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար):

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 5-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

2023 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել Ֆակուլտետի համապատասխան աշխատակիցներին կարգապահակն պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչպես նաև նրանց կողմից իրենց պարտականությունների կատարումը շարունակելու նպատակահարմարությունը:

 

 

ԵՊՀ կաշառք Հակակոռուպցիոն կոմիտե Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին