Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը հաղթանակով մեկնարկեց:
57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Եվրոպայի բրոնզե մեդալակիրը 5:0 հաշվով հաղթեց Ռումինիան ներկայացնող Ադրիան Ֆլորին Պրեդային: Արթուր Բազեյանն ապահովեց Հայաստանի երկրորդ բրոնզե մեդալը Եվրոպայի գավաթի խաղարկությունում: