f

Անկախ

Արցախցի գործարարների համար նոր առաջարկներ են արվել. «գործելու են արտոնյալ պայմաններ»


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մի շարք նոր ծրագրեր է մշակել հատկապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը՝ հավելելով, որ այդ ծրագրերը որոշակի փոփոխություններ կկրեն:

Նրա խոսքով` այս ծրագրերի իրականացման դեպքում Արցախից բռնի տեղահանված անձանց համար կգործեն արտոնյալ պայմաններ։

Փոխնախարարը հիշեցրեց, որ հոկտեմբերի 9–ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել փակ հանդիպում Արցախից բռնի տեղահանված գործարարների հետ: Հաջորդ հանդիպումը նախատեսում են անցկացնել հոկտեմբերի 12–ին` ավելի հստակեցնելու առաջիկա անելիքները։

Գևորգյանը նաև նշեց, որ Արցախից բռնի տեղահանվածներից շատերը հետաքրքրված են կոնկրետ ծրագրերով։ Քննարկված նախագծերը ներկայացվել են արդեն ՀՀ կառավարություն: Ըստ նրա` արցախցի ձեռներեցների բարձրացրած հարցերի մի մասը տեխնիկական բնույթ են կրում և հիմնականում վերաբերում են հարկային, դրամական փոխանցումներին: Գործարարներին հետաքրքրել են նաև գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը, որոնցից կարող են օգտվել:

«Մենք ունենք մշակված նոր ծրագրեր, որոնք վերաբերում են բոլոր գործարարներին, սակայն բռնի տեղահանվածների համար գործելու են արտոնյալ պայմաններ։ Առաջարկությունները մշակվել են դեռևս նախորդ շաբաթ և ներկայացվել ՀՀ առավարություն։ Դրանց մասին ավելի մանրամասն կարող ենք պատմել արդեն կառավարության կողմից հաստատվելուց հետո»,– ասել է Գևորգյանը։

Փոխնախարարն ընդգծեց, որ այս պահին նախարարությունը մասնավոր հատվածի զարգացման ընդարձակ ծրագիր ունի, որ ներառում են տնտեսական արդիականացման միջոցառումներ։ Դրանց շրջանակում քննարկվել է արդեն 2500–ից ավելի վարկային պայմանագիր, 400 մլն դոլարից ավելի միջոցներ ՀՀ քաղաքացիների համար հասանելի են դարձել արտոնյալ տոկոսներով։

«Ծրագիրը գործել է նաև ԼՂ տարածքում և տեղահանումից հետո այն բիզնեսմենները, որոնք կցանկանան մաս կազմել ծրագրին՝ կունենան», - ասաց նա և նշեց, որ դրանց 50-60 տոկոսից ավելին փոքր և միջին ձեռնարկությունների հետ են կնքվել։

Հարցին, թե գործարարների հիմնական մասը ե՞րբ կարող է ՀՀ տարածքում վերսկսել գործունեությունը՝ Ռաֆայել Գևորգյանը պատասխանեց, որ դեպքից դեպք տարբեր կլինեն. «Կապված է, թե ինչ բիզնես գործունեության մասին է, արդյո՞ք ամբողջը կորսվել է, թե մի մասն այստեղ կա, տարբեր գործոններից կախված է, թե երբ կարող են մեկնարկել»։  

Գևորգյանի ներկայացրած այս ծրագրերն ընդհանուր են, որոնք վերաբերում են ՀՀ–ում գործող կամ մեկնարկող բիզնեսին։ Այս ծրագրերում էլ ներառելու են արցախցի ձեռներեցիներին։

Նրանք նախարարության կողմից դեռևս առանձին չեն հաշվառվել, ու փոխնախարարը չի կարող հստակ թիվ ասել, թե նրանք քանիսն են ու հատկապես որ ոլորտներում ինչ խնդիրներ ունեն։

Տեղեկացվեց, որ նոր հանդիպում է նախատեսվում հոկտեմբերի 12-ին՝ ԼՂ-ից տեղահանված այն գործարաների հետ, որոնք ծավալել են աշխատանքներ գյուղատնտեսական ոլորտում։

Հայաստան ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին