ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրն ԱՊՀ տարածքի ռազմական յուրացումն է. այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Նրա պնդմամբ՝ Ուկրաինան դարձել է հարթակ, որտեղ ահաբեկիչները և վարձկանները սովորում են ժամանակակից պատերազմի մեթոդները՝ այդ փորձը ԱՊՀ-ում կիրառելու համար:
Բորտնիկովը նաև հավելել է, որ ԵՄ երկրներում, ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունների հովանավորությամբ, գործում է 17 ուսումնական ճամբար, որտեղ զինյալներին պատրաստում են Ուկրաինայի համար։