f

Անկախ

Ոչ մեկի մտքով չի անցնում անմիջականորեն մեզ վերաբերվող պայթած, աներևութացած, գոլորշիացած ՄԻՖ-երը դիտարկել


Ինչ պաղեստինաիսրայելական հակամարտությունը օրերս նոր թափով վերսկսվել է, առնվազն մի քանի տասնյակ գրառում հանդիպեց, թե՝ «ՊԱՅԹԵՑ ԱՅՆ ՄԻՖԸ...», «ՊԱՅԹԵՑ ԱՅՍ ՄԻՖԸ...»:

Շա՜տ հետաքրքիր է: «Միֆեր պայթեցնելուց» խոսում են ՏՐԱՔԱԾ Հայաստանում ապրող մարդի՞կ, այդ թվում իմ կողմից հարգված, ոչ միայն ֆեյսբուքներից ծանոթ մարդիկ: Տխուր է:

Տխուր է, քանի որ գրեթե ոչ մեկի մտքով չի անցնում անմիջականորեն մեզ վերաբերվող պայթած, աներևութացած, գոլորշիացած ՄԻՖ-երը դիտարկել:

Ուրեմն, պայթած ՄԻՖ թիվ 1 -- «կա հայ ժողովուրդ»:

Սա հեքիաթ է, քանի որ ոչ մի «հայ ժողովուրդ» էլ չկա: Կան առանձին հայ մարդիկ, բայց «հայ ժողովուրդ» չկա: Եթե լիներ, տներում ու գործատեղերում վերընկած չէր լինի: Կա անազգ, ազգային ու մարդկային արժանապատվությունից զուրկ, բացառապես ուտելու և դրա հետևանքների մասին մտածող կենսաբանական օրգանիզմների ինչ-որ կուտակում, որին հասարակություն էլ չի կարելի անվանել: Այդ ստամոքսային մեծամասնության պարագայում մի քանի հազար հայերի ցաքուցրիվ առկայությունը ոչ մի որակական փոփոխության չի կարող հանգեցնել:

ՄԻՖ թիվ 2 -- Արցախը հայերի համար ազգային արժանատվության, ազգային ինքնության նշանակություն ունի:

ՄԻ՛Ֆ, ավելին՝ հեքիա՛թ: Եթե Արցախն իսկապես ազգային արժանապատվության, ազգային ինքնության նշանակություն ունենար, ապա այս 10 օրվա մեջ գոնե մի բան այս չեղած «ժողովրդի» մեջ իրար կգար:

ՄԻՖ թիվ 3 -- «ժողովուրդը վրդովված էր, բայց ընդդիմությունն իրենց տուն ուղարկեց»: Դուք դա լո՞ւրջ եք ասում: Այսինքն, կային ու տակավին կան բորբոքված մարդիկ, որպես «վրդովված ժողովուրդ» ու ինչ-որ մեկը նրանց «տո՞ւն ուղարկեց» ու իրենք էլ հլու-հնազանդ գնացել տներում լռվե՞լ են: Լո՞ւրջ: Էլ վրդովվա՞ծ չեն: Վրդովմունքի պատճա՞ռն է վերացել, թե՞ արդեն վսյոռավնո է:

Իրականում շատ-շատերին միանգամայն ձեռնտու է նման ամորֆ վիճակը, կարևորը՝ «մեղավոր» են գտել՝ «մենք գիտեեեեես ինչեր էինք անելու, բայց ընդդիմությունը մեզ տուն ուղարկեց...»:

Զուգահեռ ՄԻՖ-իկ. այ, որ էս դեմքերը չլինեն հարթակում, ուրիշ դեմքեր լինե՛ն... Այսպես ասողները գոյություն ունեն միայն 1 բանի համար, որ երբ (եթե) ինչ-որ մեկը փորձի ինչ-որ բան անել, անասելի եռանդով հարձակվեն վրան, անվանարկեն, իբր իրենք մի այլ կարգի ուլտրա-ռադիկալ են, քլնգեն, ամեն ինչ անեն, որ այդ ինչ-որ մեկի մոտ չստացվի, որպեսզի հետո էլի անխնա դատափետեն այդ «ինչ-որ մեկին»: Հա, բայց արդեն 10 օր է, ինչ հարթակներում ընդհանրապես ոչ մեկը չկա, բայց էդ թունդ ռադիկալները կորած են, չեն երևում, միայն մեկ-մեկ «ավտոմատ ռեժիմով» մի երկու քլնգիչ բան են ասում իրենց սիրելի ու անփոփոխելի թեմայով:

ՄԻՖ 4 - «Հայաստանի քաղաքական էլիտա»: Չկա՛ նման բան: իսկ եթե կա, ապա ո՞ւր է: Ո՞ւր է որպես միտք, որպես նախաձեռնություն, որպես գործողություն:

Այլ «միֆ»-եր չեմ գրի: Եղածի դառնությունն էլ ինձ լիովին հերիք է, մի բան էլ՝ դենը:

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Արցախ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին