Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում երկրի երկրորդ ատոմակայանի գործարկման մասին։
Իրանի հարավում գտնվող Բուշեհր քաղաքում երկրորդ ատոմակայանի ռեակտորի մի մասի բետոնապատման աշխատանքը դիտարկելուց հետո, Մոհամմադ Էսլամին ասել է, որ «Կառավարության աջակցությունը և Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ծրագրի իրականացման հարցում ԻԻՀ Նախագահի շեշտադրումները հանգեցրել են Բուշեհրում այս երկու ատոմակայանների կառուցման ճանապարհին առկա խոչընդոտների արագ վերացմանը», գրում է ParsToday-ը։
Անդրադառնալով Բուշերի ատոմակայանի առաջին էներգաբլոկից էլեկտրաէներգիայի արտադրությանը, Էսլամին ասել է,-«Հիմնականում ատոմակայաններն էլեկտրաէներգիայի արտադրության կենտրոններն են, և դրանց հզորությունը տարբեր եղանակային պայմաններում չի նվազում՝ ի տարբերություն այլ էլեկտրակայանների, որոնք փոխում են իրենց կարգավիճակը»։