Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ Եվրամիությունը, չնայած Պաղեստինի զարգացման ամբողջ օժանդակությունը սառեցնելու որոշմանը, կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել առավել կարիքավոր պաղեստինցիներին: Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«Չնայած ես ամենախիստ կերպով դատապարտում եմ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը, սակայն կարևոր է պաշտպանել խաղաղ բնակիչներին և հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: ԵՄ-ի մարդասիրական օգնությունը կարիքավոր պաղեստինցիներին կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա»,- ասել է Լենարչիչը։
Մինչ այս ԵՄ ընդլայնման և բարիդրացիության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին հայտարարել էր, որ ԵՄ-ն դադարեցնում է բոլոր վճարումները հօգուտ պաղեստինցիների և վերանայում է համատեղ նախագծերը՝ Իսրայելի հետ հակամարտության սրման պատճառով։