f

Անկախ

Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Իրանում, Թուրքիայում, Ռուսաստանում, ընդհուպ մինչև Չինաստան․ Forbes


Ըստ երևույթին, ոչ ոք չի ցանկանում անդրադառնալ նորից բռնկված և ամբողջ աշխարհում գլխագրերին հայտնված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած ավելի խորը աշխարհաքաղաքական պայքարին: Խորը մեկուսացված գոտում տեղայնացված անկլավի տասնամյակներ տևող պատմություն. ինչպե՞ս կարող է այն ավելի լայն հետևանքներ ունենալ գլոբալ ուժային հավասարակշռության առումով: Ինչպե՞ս կարող է դա ազդել, ասենք, Չինաստանի կամ Եվրոպայի կամ Մերձավոր Արևելքի վրա: Թվում է, թե անհավանական է, բայց այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև, անգամ հենց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը,ըստ էության փոխում է միջմայրցամաքային հեռավոր դասավորությունները: Այդ մասին խոսում են միայն հարևան երկրները, այն էլ՝ ցանկության դեպքում: Ոմանք չեն անում, քանի որ այն խիստ խնդրահարույց է: Այս սյունակը ղարաբաղյան հակամարտության պատմական հակասությունների կամ մարդու իրավունքների ոտնահարման մասին չէ: Դրանք կարևոր են, բայց սպառիչ կերպով լուսաբանվել են այլ տեղերում: Այն, ինչ ոչ մի տեղ չեք հանդիպի՝ պատշաճ հայացք է աշխարհագրության մեջ թաքնված գերտերությունների խաղադրույքներին:

Ուշադիր նայեք Ղարաբաղի քարտեզին՝ Կովկասյան լեռների ելուստը Ադրբեջանի ներսում, որն առավելագույնս իջնում է հարավ՝ հասնելով Իրանի հետ սահմանին: Լոգիստիկ առումով, ով վերահսկում է Ադրբեջանում Ղարաբաղի բարձունքները, պոտենցիալ գերիշխում է սահմանի այդ զգայուն հատվածում, որը  տասնամյակներ շարունակվող արյունահեղության պատճառ է: Այժմ փաստարկի այս հատվածը չի կարող առաջ գնալ առանց աշխարհագրական մանրամասների որոշակի լուրջ ուշադրության: Մենք դա կանվանենք երկու միջանցքի հեքիաթ: Նախ՝ Զանգեզուրի միջանցքը։ Իրան-Ադրբեջան սահմանային գոտու երկայնքով, որին նայում են Ղարաբաղի լեռները, անցնում է ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքը»: Այնուհետև միջանցքը անցնում է հայկական տարածքի մի հատվածով, դրանով իսկ ուղղակիորեն կապում է Ադրբեջանը Թուրքիային, երկար կտրված կապ, որը երկու թյուրքական երկրները նպատակ ունեն վերականգնել: Իրանցիները դեմ են դրան։ Հայերը դեմ են դրան։ Մոսկվան դեմ էր դրան։ Ինչու է դա այդքան կարևոր: Պատասխան. քանի որ «Զանգեզուրի միջանցքը» «Միջին միջանցք» կոչվող շատ ավելի երկար հյուսիս-հարավ երթուղու վերջին հատվածն է, որը Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետությունները կապելու է հենց Թուրքիային Ադրբեջանի միջոցով: Մենք խոսում ենք երկաթուղային և ճանապարհային երթուղիների և վառելիքի տարբեր խողովակաշարերի մասին, որոնք կարող են վերածնել հինավուրց Մետաքսի ճանապարհի առևտրային ուղին, որը Մոսկվան կտրեց երկու դար առաջ ցարերի օրոք:

Քանի որ այս սյունակում երբեք չեն հոգնում կրկնել, որ Ուկրաինան մի կողմ, Կենտրոնական Ասիան աշխարհառազմավարական առումով հաջորդ գլխավոր կենտրոնն է, այժմ, երբ ավարտվել է աֆղանական պատերազմը: Մենք լուսաբանել ենք Բայդենի կարևոր հանդիպումը «Ստանսների» նախագահների հետ ՄԱԿ-ի Գերագույն խորհրդի վերջին՝ C5+1 ֆորումում: Խոսքը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի մասին է՝ C5-ը: Ներկայումս այդ ամբողջ բլոկը փաստացիորեն շրջափակված է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի կողմից և այլն: Ներկայումս C5 «Ստանները»-ը պետք է անցնի այդ միջադիր երկրների միջով՝ աշխարհ հասնելու համար, վաճառելու համար չմշակված հումք, որը ներառում է ռազմավարական քանակությամբ ոսկի, գազ, նավթ և այլն։ Բայց երբ աշխարհագրորեն ավելացնեք Ադրբեջանը և Թուրքիան, անուղղակի շրջափակումը կոտրված է: Հենց այստեղ է մտնում «Միջին միջանցքը»՝ խուսափելով տարածաշրջանային գերտերություններից և Կենտրոնական Ասիայից միանալով Զանգեզուրի միջանցքին՝ դրանով իսկ ուղիղ մայրուղի ստեղծելով թյուրքական երկրների (և նրանց բնական ռեսուրսների)  և արտաքին աշխարհի միջև։ Այսինքն՝ հինգ «Ստաններ, Կասպից ծով, Ադրբեջան, Թուրքիա և դրանից դուրս։ Հայերը միակ աշխարհագրական խոչընդոտն են։ Սովետը այդպես էր պլանավորում սահմանները, այնպես որ մի ամբողջ խումբ երկրներ փոխադարձաբար հակադրվեն և ելք չունենան, Ռուսաստանից բացի։ Քանի որ Ղարաբաղն այլևս մարտավարական սպառնալիք չէ, թուրքական զարկերակը մեկ քայլ ավելի մոտ է ավարտին:

Բայց, իհարկե, առևտրային ուղիների  բացումից շատ ավելի կարևոր է այն, որ նոր նոր կապը կստեղծի «պանթուրքիզմի» մշակութային և ինքնության վերածնունդ, միավորող համերաշխություն, որը դարեր շարունակ քնած մնալով, այժմ կարող է փոխել ուժային հաշվարկները հենց ամբողջ Ասիայում: Եթե թյուրքական դաշինքը սկսի շարժվել ու գործել համաձայնեցված, ապա նոր սպառնալիք  կառաջանա Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի համար, էլ չասած՝ Հայաստանի մասին։ Չինաստանում ույղուր թուրքերն իրենց համարձակ կզգան։ Ռուսաստանում բազմաթիվ թյուրքական շրջաններ՝ Թաթարստանից մինչև Բուրյաթիա, կարող են անջատվել։ Իրանը, ամենից առաջ, վտանգ կզգա, քանի որ իր իսկ ադրբեջանական նահանգի բնակչությունը կցանկանա միավորվել հյուսիսում գտնվող իր բարեկամների հետ, որոնք սեփական երկիր ունեն: Թուրքական համերաշխությունն է պատճառը, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, գլոբալ քննադատության ներքո, օրերս այցելեց Բաքու՝ շնորհավորելու Ադրբեջանի նախագահ Ալիևին Ղարաբաղում «հաղթանակի» համար: Ահա տարածաշրջանային առաջատար լրագրող Ամբերին Զամանի մի խիստ տեղեկատվական հոդվածը այդ այցի և դրա համատեքստի մասին: Նա նշում է Զանգեզուրի միջանցքը։
Արևմուտքում շատերի համար «պանթուրքիզմի» գաղափարը կարող է թվալ հեռավոր կամ երևակայական, բայց տարածաշրջանի  երկրների համար կա այս ամենի հնագույն հիշողությունը, վախ թաթարական հորդաներից կամ հուններից կամ Աթիլայից Թիմուր ձիավորների ներխուժող ցեղերից: Ահա թե ինչու Չինաստանը կառուցեց Մեծ պատը: Ռուսներն, օրինակ, իրենց պատմական ինքնության մեծ մասը սահմանել են որպես այդ երևույթը կլանող, վանող և հնազանդեցող և դրանով իսկ քրիստոնեական աշխարհը փրկող : Այստեղից էլ՝ «Սուրբ մայր Ռուսաստանը», և հետևաբար՝ ցարերը՝ որպես «Աստծո առաքյալներ» եզրույթները։ Այդ առաքելության ներքո դարեր շարունակ Մոսկվան իրեն արդարացված է զգացել հեգեմոնիա պարտադրելու ոչ միայն իրենց մահմեդականների, այլ նաև մոտակա բոլոր քրիստոնյա բնակչության նկատմամբ՝ հայերից և վրացիներից մինչև ուկրաինացիներ: Ռուսները չեն կարողանում հասկանալ թե ինչու իրենց  ողջ «պաշտպանությունից» հետո, պետք է  բնակչությունը ցանկանա փախչել ռուսական վերահսկողությունից: Չէ՞ որ նրանք 18-րդ դարում պաշտպանեցին Ուկրաինայի բնակչությանը Ղրիմի թաթարներից։ Այստեղից էլ Պուտինի վրդովմունքի խոր զգացումը, երբ մերձարտերկրյա ցանկացած երկիր նախընտրում է միանալ Արևմուտքին: Եվ ոչ միայն Պուտինը, այլև Ռուսաստանի բնակչության մեծ մասը, որն իսկապես անհաղորդ է պաշտպանության անվան տակ Մոսկվայի իրականացրած սպանդի պատմությանը։

Այդ դեպքում ինչո՞ւ Պուտինը չպաշտպանեց Հայաստանին Ադրբեջանի դեմ ղարաբաղյան վերջին մարտում։ Ինչո՞ւ նա բռնեց վերջինիս կողմը։ Դա մուլտիպլեքսային հաշվարկ է: Ինչպես նշում է Ամբերին Զամանը իր հոդվածում, Հայաստանի վարչապետ Փաշինյանը «գունավոր հեղափոխություն» արդյունք է, ժողովրդական ուժի դեմոկրատ, ամենավատ սպառնալիքը Պուտինի սեփական իշխանության համար, հատկապես, եթե այն ներխուժի Ռուսաստանի ներս: Նա նախընտրում է գործ ունենալ Ալիևի, Էրդողանի և Վրաստանում Իվանիշվիլիի նման ավտոկրատների հետ: Հետո նավթի հաշվարկն է: Ըստ Ամբերին Զամանի՝ Ադրբեջանն օգնում է Պուտինին խուսափել պատժամիջոցներից՝ ռուսական նավթը վաճառելով որպես Բաքվի նավթ։ Հատկապես Թուրքիայով՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով։ Ի վերջո, Կրեմլը կարծում է, որ կարող է լավագույնս վերահսկել թյուրքական երկրները՝ համաձայնելով հետխորհրդային տիպի առաջնորդների և համակարգերի հետ՝ փոխադարձաբար վերից վար հարստություն ստեղծելու համար: Չինաստանը, հավասարապես, հաշվարկում է, որ կարող է անել նույնը` օգնելով ստեղծել «Միջին միջանցքը» Պեկինի «1 գոտի և ճանապարհ» նախաձեռնության միջոցով, թեև դա կխախտի Ռուսաստան-Չինաստան-Իրան շրջափակումը: Ինչպես ռուսական նավթը, որը հոսում է Բաքվով, այնպես էլ չինական ապրանքները Կենտրոնական Ասիայի տարածքով կհոսեն աշխարհ, և թյուրքական հանրապետությունները տնտեսապես կախված կլինեն Պեկինից:
Փաստորեն, դա Մոսկվա-Պեկին հաշվարկն է։ Բայց դա բարդ խնդիր է, որը կարող է շատ արագ դուրս գալ վերահսկողությունից: Մեկնաբանների մեծ մասը պնդում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը շուտով դուրս են մղելու ռուս խաղաղապահներին: Ինչպես այս սյունակում հաճախ է նշվում, Կենտրոնական Ասիայի C5 հանրապետությունները աստիճանաբար ժողովրդավարացվում են՝ տնտեսապես ընդլայնվելով և շատ միտումնավոր կապվում են միմյանց հետ՝ խուսափելով մոտակա հեգեմոններից նոր տեսակի կախվածությունից: Այստեղից էլ նրանց հանդիպումը նախագահ Բայդենի հետ։ Դրան գումարեք արևմտյան նավթային ընկերությունների ոգևորությունը այլընտրանքային խողովակաշարերի նկատմամբ, և ստանում ենք զգալիիրավիճակ: Նրանց հույսերի մեծ մասը հենվում է Թուրքիա-Ադրբեջան կապի վրա՝ Իրանի սահմանի երկայնքով և հայկական տարածքով: Ղարաբաղը եղել է, բայց այլեւս խոչընդոտ չէ Զանգեզուրի միջանցքի համար։

Աշխարհում Զանգեզուրի միջանցք հայ-ադրբեջանական հակամարտություն աշխարհաքաղաքական զարգացումներ վերլուծություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին