Իսրայելական բանակը հայտնել է, որ իր ուղղաթիռները հարձակումներ են իրականացնում Լիբանանի տարածքի վրա։
Ավելի վաղ բանակը հայտնել էր, որ մի շարք կասկածելի անձինք Լիբանանի տարածքից անցել են Իսրայելի տարածք, որոնք ոչնչացվել են։
«Ներկայումս իսրայելական ուղղաթիռները հարվածներ են հասցնում Լիբանանում»,- ասվում է Իսրայելի բանակի մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Լիբանանաի տարածքից 12 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամք, իսկ լիբանանյան անվտանգության աղբյուրը հերքել էր հրթիռներ արձակելու մասին լուրերը: