f

Անկախ

Լիբանանում մատնանշել են Սիրիայի վրա հարձակման, ԼՂ-ի դեմ Բաքվի ագրեսիայի և Իսրայելի պատերազմի միջև կապը


ամասի և Իսրայելի միջև իրավիճակի սրումից մեկ օր առաջ սիրիական Հոմսում հարձակում է իրականացվել ռազմական ակադեմիայի վրա, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ Միջազգային լրատվամիջոցներն այս մասին այնքան էլ ակտիվ չէին, խոսվում էր միայն զինված ահաբեկիչների մասին։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը։

Նա կարծում է, որ հնարավոր է որոշակի կապ տեսնել այս իրադարձությունների միջեւ։

«Քաղաքական տեսանկյունից կարևոր է նաև մատնանշել վերջին շրջանում տեղի ունեցած բեկումնային իրադարձությունները։ Խոսքը Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին է, ինչպես նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ապաէսկալացիայի, այդ թվում՝ իրանական ակտիվների ապասառեցման միտումի մասին։ Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների դեէսկալացիայի դրսևորում էր Իսրայելի և Լիբանանի միջև ծովային սահմանների սահմանազատման համաձայնագրի կնքումը, որտեղ ամենաակտիվ դերը խաղաց ԱՄՆ-ն։ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ներկայիս ռազմական գործողություններից կարող են շահել նրանք, որոնք չեն ցանկանում Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորումը։

Նույն կովկասյան տարածաշրջանում Իրանը հայտարարել է, որ գործնական քայլեր է ձեռնարկել Պարսից ծոցից դեպի Սև ծով ցամաքային տարանցիկ ճանապարհ բացելու ուղղությամբ, ինչն անհնար էր առանց Արևմուտքի թույլտվության։ Իսկ դա ենթադրում է Իրանի ապաշրջափակում։ Իսրայելը մտահոգված էր այս հարցով, ուստի ակտիվորեն աջակցում էր Ադրբեջանին Արցախի դեմ՝ փորձելով լիովին օգտվել Ադրբեջանի աշխարհագրական դիրքից։ Սա ստիպեց Իսրայելին ոչ միայն զենք տրամադրել Բաքվին, այլեւ այնտեղ հենակետեր ստեղծել եւ անմիջականորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին»,- ընդգծեց Քանդահարյանը։

Ինչ վերաբերում է Հըզբոլլահի հայտարարությանը, թե կազմակերպությունը կմիանա պատերազմին, եթե Իսրայելը ցամաքային գործողություն սկսի Գազայի դեմ, ապա մինչ այժմ ամեն ինչ սահմանափակվել է փոխհրաձգություններով, պարզաբանել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

«Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հըզբոլլահի գործողությունների, Իսրայելին ամերիկյան ռազմական օգնություն ուղարկելու և հետագա զարգացումների միջև կապը կախված է Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերություններից։ Ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել»,- եզրափակեց նա։

պաղեստինա-իսրայելական հակամարտություն Լիբանան Արցախ ադրբեջանական ագրեսիա Հայաստան ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին