f

Անկախ

Պետք է հրաժարվել իշխանությունից և պետության կառավարումը մեծամասամբ հանձնեն կարող ուժերին, որը պետք է ձևավորվի այսօր` վերկուսակցական գաղափարների հենքով


Երբ հանրությունը էշի ականջում քնած է մտածելու և/կամ պատրաստվելու փոխարեն

Մերձավոր արևելքի արյունալի պատերազմը իր բնույթով դուրս եկավ տարածաշրջանային լինելու գնահատումից։

ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի 8 մլրդ դոլարի օգնություն։

Իրանն իր անվերապահ աջակցություն է հայտնել Պաղեստինին։

Կթեժանա սիրիական խնդիրը և սիկիական ճակատը։

Ռուսները կոչ են արել կրակի դադարեցման համար, բայց նրանց ոչ ոք չի լսել։ Ուկրաինայի խնդիրը ջհուդները կմղեն երկրորդ պլան առաջ բերելով իրենց հարցը և արևմուտքը կգցի Զելենսկիին։ Ռուսները կսկսեն զբաղվել Ուկրաինայով և կավարտվի Զելենսկիի շրջանը։

Թուրքերը նույնպես կոչ են արել, բայց իրենց նույնպես ոչ ոք չի լսել։ Նրանք կսպասեն և շատ արագ կանցնեն հաղթողի կողմը խաղալով մի քանի լարի վրա։

Ալիևը առաջ է քաշել այսպես ասած անկլավների հարցը և հայատյաց Շառլ Միշելին հայտնել դրանց վերադարձի մասին։ Հայաստանի թշնամի Շառլ Միշելը վստահաբար գիտի Ադրբեջանի հնարավոր ներխուժման մեր կանխատեսումների ճշգրիտ ժամկետների և ձևերի մասին, բայց թշնամաբար հայերին չի հայտնի։

Նիկոլի գլուխը կշոյեն և թիկունքից կխփեն այն ժամանակ երբ էլ իրենց պետք չի լինի։

Հայաստանը գտնվում է արյունահոսման մեջ, Արցախի Հանրապետությունը հայաթափված է, արցախցիները ենթարկվել են ցեղասպանության և բռնի տեղահանման, բայց դա աշխարհի կեղծ մարդասերներին չի հուզի, եթե անկլավի անվան տակ թուրք-ադրբեջանական հրոսակները ներխուժեն բնաջնջելու Հայաստանը։

Արևմուտքը ջանք չի դնի, կբավարարվի ցնցվելու և շոկի ենթարկվելու մասին հայտարարություններով։ Ռուսները կթողեն, որ քիթներս քսվի գետնին և կմիջամտեն սովորականից ուշ։

ՀՀ սուվերեն տարածքի վրա հնարավոր հարձակման դեպքում քպազգի իշխանությունները չեն փորձի համախմբել հայ ազգին, չեն ազատի քաղբանտարկյալներին, չեն փակի ֆեյքերի գրոհները, չեն հրավիրի քննարկման ներքաղաքական դերակատարներին և նրանց ներգրավմամբ չեն ձևավորի ռազմաքաղաքական շտաբ, քանի որ կվախենան իշխանության կորստից և կկրկնվի այն ինչ պրոֆեսիոնալ ձևով արեցին Արցախում 2020-ին։ Փոխարեն կփնտրեն արդարացումներ և կգտնեն մեղավորներ։ Երկիրը կվերածեն քաոսի, որտեղ շունը տիրոջ չի ճանաչի։

Այս ամենը չլինելու համար պետք է խելքի գալ և հրաժարվել մի շարք վտանգավոր թեզերից, ձևակերպումներից, գործողություններից։ Պետք է հրաժարվել իշխանությունից և պետության կառավարումը մեծամասամբ հանձնեն կարող ուժերին, որը պետք է ձևավորվի այսօր` վերկուսակցական գաղափարների հենքով և ռազմական փորձառությունների առաջնահերթությամբ։

Ծրագիրն այսօր պետք է կազմվի և դրվի սեղանին։

Արմեն Գևորգյան ՖԲ Գրառում Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին