f

Անկախ

Եթե այս քարտեզը ընկնի մեր ոչ բարեկամների ձեռքը, ասելու են՝ ահա ձեր դասագիրքը, որտեղ մատնանշված է, որ դուք կապ չունեք ՈՒրարտուի հետ. Միքայել Բադալյան


«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադադարձել է հանրակարթական դպրոցներում Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի ՈՒրարտուի բաժնին վերաբերող դիտարկումներին.«Դասագիրք գրելն ու հրատարակելը ոչ թե մեծ, այլ մեծագույն պատասխանատվություն է: Դասագրքում հնարավորինս գիտահանրամատչելի ձևով պետք է տեղ գտնեն ծանրակշիռ փաստեր՝ ամեն-կերպ փորձելով զերծ մնալ անձնական տեսակետներից:

Ուզում եմ անդրադառնալ Հայոց պատմության 7-րդ դասարանի ՈՒրարտուին վերաբերող քարտեզին: Ես խնդրեցի դասագրքի հեղինակ պարոն Սմբատ Հովհաննիսյանին ինձ ուղարկել այդ դասագրքի էլեկտրոնային տարբերակը: Եվ պետք է նշեմ, որ պարոն Հովհաննիսյանը սիրահոժար կերպով ինձ ուղարկեց դասագրքի հղումը: Քանի որ ես ՈՒրարտուի հնագիտության մասնագետ եմ, ինձ նախ և առաջ հետաքրքրում էր հենց ՈՒրարտուի բաժինը: Պետք է նշեմ, որ այդ բաժնում տեղ են գտել բազմաթիվ ակնհայտ ոչ ճշգրիտ տեղեկություններ և որոշ վրիպակներ: Քանի որ հրավիրված էի Իննսբրուկի համալսարան Ուրարտուի կրոնի հնագիտության վերաբերյալ դասախոսություն կարդալու և միայն այսօր վաղ առավոտյան եմ վերադարձել Հայաստան, ուստի բավական հոգնած եմ և այդ բոլոր ոչ ճշգրիտ տեղեկություններին կանդրադառնամ մոտակա օրերի ընթացքում: Կարծում եմ դա շատ կարևոր կլինի և ուսուցիչների, և աշակերտների համար:

Սակայն, չեմ կարող այսօր չանդրադառնալ մի հանգամանքի վրա, որն անմիջապես աչք զարնեց: Դասագրքի 41-րդ էջում ներկայացված է ՈՒրարտուի քարտեզը, որի տակ բառացիորեն գրված է՝ Վանի թագավորության սահմանները Ք. ա. 743-700 թթ.: Ընդ որում, ինչպես ես հասկացա, սա ՈՒրարտուի բաժնի միակ քարտեզն է: Ցավոք, բաժնում տեղ չի գտել օրինակ Արարատի թագավորության վերելքը ներկայացնող քարտեզ: Սակայն, ինչն էր տարօրինակ, որ այդ քարտեզում ՈՒրարտուի մեջ ներառված չի այսօրվա Հայաստանի հանրապետության տարածքը: Սա բավական մտահոգիչ է: ՈՒրարտուի տարածքը գլխավորապես զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի և Նախիջևանի հատվածները: Այս ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի հանարապետությունը չկա ՈՒրարտուի կազմի մեջ: Ռուսա Սարդուրորդին, ով կառավարել է մոտավորապես Ք. ա. 730-ականների կեսերից մինչև 713 թվականը, նվաճել է ներկայիս Գավառի տարածքը և հիմնել ամրոց, որն անվանել է Խալդիի քաղաք: Այդ է փաստում Գավառի տարածքից գտնված սեպագիր արձանագրությունը:Այստեղ Ռուսան կառավիչ է նաև կարգել: Նույն Ռուսա Սարդուրորդին Սևանի հարավային ավազնաում ներկայիս Ծովինար և Արծվանիստ գյուղերի մոտ կառուցում է նոր քաղաք, որը կոչում է Տարերքի աստծո պատվին: Այժմ կարելի գնալ և Օձաբերդ հնավայրի քարաժայռերից մեկին տեսնել այդ արձանագրությունը, որտեղ, իդեպ, պատմվում են Ռուսայի այլ նվաճումների մասին: Այս քարտեզին նայելով՝ կարելի է կարծիք կազմել, որ ներկայիս Հայաստանը նշված ժամանակաշրջանում կապ չի ունեցել ՈՒրարտուի հետ: Ըստ այդմ, խիստ աղոտ են դառնում ներկայիս Հայաստանի՝ Արարատի թագավորության ժառանգորդ լինելու կռվանները: Արգիշթի Ռուսայորդին, ով կառավարել է Ք. ա. 8-րդ դարի վերջերին և առնվազն 7-րդ դարի սկզբներին նույնիսկ հասնում է Սյունիք՝ առնվազն Սիսիանի տարածաշրջան, որտեղ թողնում է երկկողմ արձանագրություն: Ընդ որում, այդ խիստ հետաքրքիր արձանագրության մեջ նաև նշվում է Ծուլուկու երկիրը, որ Սյունիքի Ծղուկ գավառն է: Դե, Ռուսա Արգիշթորդին Ք. ա. 7-րդ դարի կեսերին Արարատյան դաշտի սրտում՝ ուրարտական սեպագիր արձանագրությունների Վազա երկրում կառուցում է հռչակավոր Թեյշեբաինի քաղաքը, որն համարվում է ամենաշատ նյութ տված ուրարտական հուշարձաններից մեկը:

Եթե այս քարտեզը ընկնի մեր ոչ բարեկամների ձեռքը, ասելու են, ահա ձեր դասագիրքը, որտեղ մատնանշված է, որ դուք կապ չունեք ՈՒրարտուի հետ: Պարոն Հովհաննիսյանի հետ մեր ֆեյսբուքյան հաղորդագրության ընթացքում, նա նշեց, որ խնդիր կար ՈՒրարտուի հստակ քարտեզների առումով: Սակայն, պետք է նշեմ, որքան էլ ՈՒրարտուի քարտեզների սահմանների տարբեր աշխատություններում կարող են իրար չհամընկնել, միևնույն է մասնագիտական գրականության մեջ, Հայաստանի հանարապետության տարածքի առնվազն մի հատվածը անպայմանորեն ընգրկված է այնտեղ: Պարոն Հովհաննիսյանը նշեց նաև, որ փորձ է արել ցույց տալ Էթիունիի ինքնիշխանությունը: Շատ լավ, Էթիունին այդ ժամանակ բավական հզոր ուժ էր: Բայց Էթիունիի տարածքների առնվազն մի հատվածը Ք. ա. 743-700 թվականներին մտել է ուրարտական տերության կազմի մեջ: Ավելին, և ՈՒրարտուիի և Էթիունիի ժառանգներն ենք:,

Գրածս չունի որևէ անձնական միտում: Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում պարոն Հովհաննիսյանին և ուզում եմ ամեն-կերպ հավատալ, որ այստեղ քննարկվող քարտեզը դասագրքում տեղ է գտել ոչ միտումնավոր կերպով:

Իդեպ, այս դասագրքի համար Էրեբունի թանգարանից ուզել էին նկարներ: Ես ինքս դիմեցի Միասնական դպրոց-ի ղեկավար պարոն Վահրամ Սողոմոնյանին, նշելով, որ եթե ուղարկում ենք նկարները, ապա մենք կարող ենք նաև մասնագիտական աջակցություն ցուցաբերել: Սակայն, մեզ պատասխանեցին, որ ժամանակը չի հերիքում և մեզնից անհրաժեշտ են միայն Ուրարտուի վերաբերյալ նկարներ:

ՈՒրարտուի ժառանգները, Էթիունիի ժառանգները մենք են հայերս: Դա մեծ պատիվ է և պատասխանատվություն: ՈՒրարտուն պետք է բրենդ դառնա Հայաստանի համար: Տեր լինենք ՈՒրարտուին…»,- գրում է Միքայել Բադալյանը։

Միքայել Բադալյան ՖԲ Գրառում դասագրքեր Ուրարտու Հայաստան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին