f

Անկախ

Եթե սահմանազատման-սահմանագծման հարցը նոր է սկսվում, GPS-ով ինչ քարտեզի վրա զորքերը հետ քաշվեցին. պատասխանների ժամանակն է. Բալասանյան


Գրանադայում ստորագրված փաստաթղթով ֆիքսվեց Հայաստանի և Ադրբեջանի տարածքները՝ 29,800 և 86600 քառակուսի կիլոմետրով, բայց մի շարք բացեր մնացին՝ հատկապես ԵՄ հայտարարության մեջ։ Նախ՝ հայտարարության մեջ հստակ նշված էր, որ սահմանը պետք է անցկացվի ԽՍՀՄ վերջին տարիների քարտեզների հիման վրա, բայց հարց է առաջանում՝ «ԽՍՀՄ վերջին տարիներ» ասելով՝ ԵՄ-ն ինչ նկատի ունի՝ 80-ականները, 70-ականների կեսերից մինչև 90-ականները։ Այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ արձանագրելով, որ Գրենադայում ստորագրվեց հետաքրքիր փաստաթուղթ, որը հետաքրքիր է այնքով, որ Հայաստանը ստորագրում էր ԵՄ պատրաստած հայտարարությունը, որը վերաբերում էր Հայաստանին և Ադրբեջանին, բայց այնտեղ Ադրբեջանի ներկայացուցիչը ներկա չէր։

«Բացի այդ, առհասարակ խոսք չկար փախստականների վերադարձի մասին, ինչը մեզ համար անկյունաքարային նշանակություն ունի, որովհետև այստեղ միայն անկլավներ ճանաչելու հարցը չէ, Ադրբեջանը դնում է այդ անկլավներ փախստականների վերադարձի հարցը։ 86,600 քառակուսի կմ-ն ներառում է նաև անկլավները՝ ինչպես էլ փորձեն մանիպուլացնել, որովհետև, եթե Խորհրդային Ադրբեջանի քարտեզը մանրամասն նայելու դեպքում ակնհայտ է, որ այդ 86,600 քառ․ կմ-ի մեջ մտնում են նաև անկլավները՝ Տիգրանաշենը, Տավուշի յոթ գյուղերը։ Իհարկե, կարող են հակադարձել՝ ասելով, որ Արծվաշենն էլ մեզ է վերադարձվելու, ինչի մասին Հայաստանի ղեկավարությունը բազմիցս նշվել է, բայց մինչև վերջ էլ պարզ չէ՝ ինչպես է վերադարձվելու, փոխանակում լինելու է, թե ոչ, համաձայնելու են փոխանակում անել, թե ոչ և ամենակարևորը՝ եթե փոխանակում ենք անում, ապա արդյո՞ք փակվում է նաև փախստականների հարցը »,- նշեց Բալասանյանը։

Միջազգայնագետը նկատեց՝ ստորագրվել է հայտարարություն, որի մյուս կողմը՝ Ադրբեջանը ներկա չէ, ըստ այդմ, հարց է առաջանում, արդյո՞ք Ադրբեջանը սա համարելու է իր համար հիմք, արդյո՞ք համաձայնելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ 29,800 քառակուսի կմ տարածքով․ «Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքը՝ 86,600 քառ․ կմ տարածքով, այդ մասին ՀՀ ղեկավարությունը բազմիցս նշել է, բայց հակառակը մենք չենք լսել Ադրբեջանից»։

Բալասանյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը չի համաձայնելու անգամ 29,800 քառ․ կմ-ին, անգամ այն դեպքում, երբ չկա սահմանազատման և սահամանագծման աշխատանքների հանձնաժողովի որոշումը։ Հանձնաժողովն արդեն կա, սակայն աշխատանքներ չկան։

«Ամենակարևոր հարցը՝ եթե նոր է որոշվում սահմանազատման-սահմանագծման հարցը, եթե դրանք որոշվելու է, ինչպես ԵՄ-ն է նշում, Խորհրդային Միության վերչջին քարտեզներով, ապա այդ դեպքում՝ 2020թ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին՝ GPS-ով այդ ի՞նչ քարտեզների հիման վրա էին հայ-ադրբեջանկան սահման անցկացնում և այդ ինչ քարտեզների հիման վրա Գորիս-Կապան մայրուղին հանձնվեց Ադրբեջանին, ինչ քարտեզների հիման վրա հայկական զորքերը հետ քաշվեցին։ Չէ՞ որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվում էր, որ կողմերը մնում են այն կետերում, որտեղ կանգնած են։ Մեր հսկողության ներքո էր գտնվում Ղուբաթլու-Զանգելանի 30 տոկոսը, Գորիս-Կապան մայրուղին, հիմնական բարձունքները մեր ձեռքում էր, հետևաբար, GPS որ քարտեզների հիման վրա են զորքերը հետքաշել»,- ասաց նա՝ նշելով, որ պատասխանների ժամանակն է։

Հայաստան Ադրբեջան սահմանազատում Հայաստանի քարտեզ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին