f

Անկախ

Կաթողիկոսը ուխտավորներին հորդորեց իրենց երկրներում բարձրաձայնել Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրը


Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևմտյան և Ֆրանսիայի Հայոց թեմերի ուխտավորներին` ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանի։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Հոգեշնորհ Հայր Սուրբը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց ուխտավորներին և ընդգծեց, որ հայրենիք են ժամանել նաև իրենց զորակցությունը բերելու հայ ժողովրդին այս ծանր օրերին։

Իր սերն ու օրհնությունը փոխանցելով հայորդիներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից հայորդիների ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունները, հատկապես Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց հաղորդ դառնալու Հայրենիքում առկա մարտահրավերներին և բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձավ հայրենազրկված արցախցիների առջև ծառացած դժվարություններին՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին ևս իր գործուն աջակցությունն է ցուցաբերում դրանց հաղթահարման գործում։

Իր խոսքում Նորին Սրբությունը ուխտավորներին հորդորեց իրենց երկրներում բարձրաձայնել Արցախի հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրը, և հետևողական ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց ուխտավոր հայորդիներին Հայրենիքի և Հայ Եկեղեցու նկատմամբ դրսևորվող նվիրումի և անսակարկ սիրո համար։

Մայր աթոռ սուրբ Էջմիածին Արցախի Հանրապետություն Գարեգին Բ կաթողիկոս Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին