f

Անկախ

Նարեկ Խաչիկյան. «Մարզիկներն իրենց հաղթանակներով ճանաչելի են դարձնում մեր երկիրը»


Սեպտեմբերի 26-ին  Չինաստանում կայացած պրոֆեսիանալ մենամարտերի շոու երեկոյի ընթացքում 60 կգ քաշային կարգուն իրեն լավագույն կողմերով դրսևորեց և մրցակցի՝ Թանգ Քիյոնգի  3-ռաունդանոց մենամարտում տպավոիչ ու դիտարժան հաղթանակ տոնեց Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի առաջատար մարզիկներից Նարեկ Խաչիկյանը:
Անկախի հետ զրույցում Նարեկը կիսվում է տպավորություններով, այս ժամանկահատվածի համար կարևորում հայ մարզիկների տոնած  յուրաքանչյուր հաղթանակ, որի շնորհիվ երկիրը ճանաչելի է դառնում միջազգային ասպարեզում: -

-Շնորհավորում ենք Չինաստանում հաջողության հասելում և կարիերայում 3-րդ անըդմեջ հաղթանակը տոնելու կապակցությամբ: 
-Շնորհակալ եմ: Հերթական պրոֆեսիոնալ մենամարտս էր: Հանդես եկա 60 կգ քաշային կարգում: Նշեմ, որ ռեժիմի խնդիր կար՝ ժամային գոտու տարբերության պատճառով, 4 ժամվա տարբերությունն իրեն ասում էր, նկատելի էր որոշակի հոգնածություն, ինչը կարողացա հաղթահարել:


-Մենամարտի ընթացքի մասին ի՞նչ կասեք:
-Մենմարատն ընդհանուր առմամբ լավ ընթացավ՝ պլանավորածին համաձայն: 3 ռաունդում էլ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեցի մրցակցիս: 
Այս դժվար ժամանակահատվածում մտքերով Հայաստանի հետ էի, անընդհատ մտածում էի, թե ի՞նչ կլինի, ի՞նչ է սպասվելու: Դժվար էր հանդես գալ, տրամդրվեցի և ստացվեց:
Հայրենիքից հեռու գտնվելը մեծ պատասխանատվություն է: Օտար երկրում ներկայացնում ես քո երկիրը, որը  հիմնականում չեն ճանաչում, չգիտեն, թե որտե՞ղ է գտնվում, մենք որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ պատմություն ունենք:  
Հաղթանակի շնորհիվ ինչ-որ չափով ճանաչում են մեզ, մեր մարզիկներին:  Տեղեկանում են, որ կա նման երկիր, ճիշտ է, փոքր է, բայց ունենք շատ հնարավորություններ, լավ մարզիկներ: Այսօր տարբեր մարզաձևերում ունենք շատ ուժեղ մարզիկներ, որոնք պատվով են ներկայացնում մեր երկիրը, հաղթանակներ են տոնում, մեր եռագույնն եմ ծածանում, ճանաչելի են դարձնում ողջ աշխարհում, ինչը շատ կարևոր է:


-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
Արդեն իսկ վերսկսել եմ մարզումներս և սպասում են հաջորդ մենամարտին, հուսամ շուտով լավ առաջարկ կստանամ:

Հայաստան Սպորտ Խառը մենամարտեր Նարեկ Խաչիկյան հաղթանակ հարցազրույց Հայաստանի մուայթայի ֆեդերացիա

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին