f

Անկախ

ԴԱԴԱՐԵՔ ՆՍԵՄԱՑՆԵԼ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ


Շատ եմ տեսել տեսանյութ, թե ինչպես է առյուծը խեղդում իրենից մի քանի անգամ խոշոր գոմեշին: Ու ամեն անգամ ինձ հարց եմ տվել` մի՞թե գոմեշի խելքը չի հասնում ոտքերով լխճել առյուծին: Ու վատն էի մտածում գոմեշի մասին: Հետո որոշեցի առավել մանրամասն զննել նման տեսանյութերը: Ու ինչ պարզեցի: Առյուծը գիտի, որ գոմեշը եթե ոտքը դնի իր վրա, ապա նրա քաշի ծանրությունից ինքը կսատկի կամ կհաշմվի, ու բռնելով զոհի պարանոցից` իր ետին վերջույթներով կառչում է գոմեշի առջևի ոտքերից` թույլ չտալով, որ դրանք գան դեպի իրեն: Այսինքն` գազանը հարձակվելով զոհի վրա` այնպես է ամենը նախապես ծրագրում, որ զոհը զրկված լինի դիմադրելու հնարավորությունից:

Հիմա գանք մարդկային իրականություն: Ակնհայտ է, որ մեր այս դժոխքը աշխարհաքաղաքական ուժերի ծրագրի իրականացում է: Եվ մոլորության մեջ են բոլոր նրանք, ովքեր կանչում են, թե մի հոգի այս է անում, այն է անում....

Այդ ուժերը, որոնց տրամադրության տակ է աշխարհի քաղաքական ողջ խելքն ու փորձառությունը, իրենց ծրագիրը նախապես հմտորեն կազմել են այնպես, որ մենք հայտնվենք վերը բերված գոմեշի իրավիճակում և զրկված լինենք դիմադրելու որևէ հնարավորությունից: Ինքս փոքրիշատե տեղյակ եմ մարդկային զանգվածների վրա ներգործելու տեխնոլոգիաներից, ուշի ուշով, կարելի է ասել` խոշորացույցով, հետևում եմ մեր երկրում այդ ուժերի քայլերին և նկատում եմ ժողովրդին ամլացման տանող, լավ մշակված, համակարգի բծախնդիր կիրարկում:

Հիշեք, թե որպիսին էին հայ տղամարդիկ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին և համեմատեք այսօրվա վիճակի հետ: Կարճ ընթացքում նման կտրուկ փոփոխությունը մի բացատրություն ունի, որը ներկայացվեց վերը:

Ի դեպ, այն, որ շատերդ հիմա նսեմացնեւմ եք հայ տղամարդուն, ևս այն ուժերի հմտորեն մշակված ծրագրի մաս է: Դուք չեք կռահում, որ դարձել եք նրանց զինվորը և գործում եք հօգուտ նրանց:

Այնպես, որ հայ տղամարդուն դադարեք նսեմացնել, եթե կարող եք, մշակեք ամլացնող համակարգին դիմակայելու, ժողովրդին սպազմից հանելու ունակ համակարգ:

Արծրուն Պեպանյան ՖԲ Գրառում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին