f

Անկախ

Ամեն ինչ կորցրեցինք, ամեն ինչ, բայց հույսս չեմ կորցնում, որ մի օր հետ ենք գնալու մեր տուն․ հրաշքների հրաշքին եմ սպասում․ 44-օրյայում զոհված Գևորգի կինն ու երեխան տուն չեն գտնում


Մարիաննան մեկն է բռնի տեղահանված այն հազարավորներից, որ պաշարված Արցախում է թողել ոչ միայն տունը, այլև ամուսնու ու հոր գերեզմանները։ Նրա հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում՝ 1993 թվականին։ Հոր շիրիմին այցի գնալ չի կարողանում 2020թ․-ից, երբ Թաղավարդի կեսն անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Արդեն նաև ամուսնու՝ Գևորգի գերեզմանին այցելելու հնարավորությունից է զրկվել․ Գևորգի մարմինը Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում է ամփոփված։ Գաղթի ճանապարհը բռնելուց առաջ մայր ու որդի գնացել ու հրաժեշտ են տվել նրան․․․

«Հույսս չեմ կտրում, որ մի օր հետ ենք գնալու մեր տուն։ Գիտեմ, որ անհնար բան եմ ասում, բայց հրաշքների հրաշքին եմ սպասում․․․ Մի սենյականոց տուն էինք ստացել Գևորգի զոհվելուց հետո ու ցավի հետ համակերպված՝ այնտեղ էինք ապրում՝ որդուս հետ։ Տնից դուրս գալիս էլ պատերին գրել ենք՝ «վերադառնալու ենք․․․»։ Ահավոր ցավում եմ, որ դուրս գալուց առաջ վառել եմ Գևորգիս զինվորական համազգեստը, մեդալները, պատվոգրերը․․․ Ասել էին՝ վտանգավոր է, վառենք, որ ադրբեջանցիները հանկարծ չիմանան ու չվնասեն մեզ․ Գևորգը հատուկ նշանակության զորքերում էր ծառայում»,-հուզմունքը զսպելով՝ «Փաստինֆո»-ին պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Մարիաննա Բաբայանը։

Գևորգ Բաբայանը զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի մատույցներում։ Մարմինը հանել մարտական ընկերները չեն կարողացել։ Հադրութն ընկնելուց ավելի քան երեք ամիս անց՝ հունվարի 28-ին հայկական կողմին փոխանցված 31 մարմինների թվում նաև Գևորգի մարմինն էր․

«Ռազմական գործողությունների ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 25-ին հետ ենք գնացել Ստեփանակերտ․Գևորգին դեռ որոնում էինք․ փետրվարի 18-ին՝ պատերազմից չորս ամիս անց ԴՆԹ-ով նույնականացվեց․․․ Որոշել էինք Եղբայրական գերեզմանոցում հուղարկավորել, այդպես էլ արեցինք։ Եթե հնարավորություն ունենայի, անպայման կտեղափոխեի այստեղ ամուսնուս մարմինը, բայց, ցավոք, չկարողացա․․․»։

Գաղթի ճանապարհը Մարիաննային ու մինուճար որդուն՝ 4-ամյա Նարեկին Արարատի մարզի Վեդի քաղաք են հասցրել։ Երեք-չորս ընտանիքով հանգրվանել են բարեկամի տանը, որը ևս վարձակալած է։ Առաջարկված տների գներն այնքան բարձր են, որ հնարավորություն չունի վարձակալելու։

«250 հազարով տներ կան՝ նորմալ պայմաններով․ որդիս, իհարկե, արժանի է, որ նորմալ տան ապրի, բայց իմ հնարավորությունը չի ներում, որ միայն տան համար ամսական այդքան վճարեմ։ Որպես զոհվածի ընտանիք՝ ամսական 125 հազար ենք ստանում ես ու որդիս, մյուս կեսն ամուսնուս ծնողներն են ստանում․․․ Ես եկածս օրից չեմ դադարում հուսալ, որ իմ տուն եմ վերադառնալու»,-ասում է Գևորգի այրին։

Ամուսնու կորստից հետո տունը, հետո էլ մորաքրոջ տղային է կորցրել Մարիաննան․ 44-օրյա պատերազմում հրաշքով փրկված զարմիկն Ասկերանում տեղի ուենցած պայթյունի տարածքում է եղել ու առայսօր որևէ լուր չունեն հարազատները։

«Ծնողները ԴՆԹ են հանձնել, արդեն հույսներս կտրել ենք, որ ողջ կգտնվի։ Ամեն ինչ կորցրեցինք, գոնե նա ողջ լիներ․․․»,- շշնջում է երիտասարդ, բայց անչափելի ցավ տեսած կինը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց 10 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության վրա՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։ Արցախի ՊԲ-ն կատաղի դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ պատճառելով զգալի՝ այդ թվում մարդկային կորուստներ։ Այդուհանդերձ, Արցախի իշխանությունն ստիպված եղավ ընկրկել ու ընդունել կրակի դադարեցման ադրբեջանական պայմանը, քանի որ Հայաստանից չգնաց որեւէ օգնություն, ավելին՝ շրջափակման մեջ գտնվող Արցախից խաղաղ բնակիչներին տարհանել ուղղակի հնարավոր չէր։

Արցախի ՊԲ-ն հանձնեց զենքը, լուծարվեց, իսկ քաղաքացիներն էլ հաշված օրերի ընթացքում տեղահանվեցին ու Արցախը հայաթափվեց։ Արցախից գաղթել է ավելի քան 100 հազար մարդ։

տեղահանված արցախցիներ Հայաստան խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին