ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կազմել է 418.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 10.62 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.28 դրամ (նվազել է 10.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.21 դրամ (նվազել է 12.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.20 դրամ (նվազել է 0.11 դրամ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-405 դրամով, վաճառվում է 413-419 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 414-424 դրամով, վաճառվում է 437-450 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.77-4.06 դրամով, վաճառվում է 4.21-4.30 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 405 դրամով, վաճառվում՝ 413-415 դրամով:
Եվրոն գնվում է 420-425 դրամով, վաճառվում է 430-435 դրամով:
Ռուբլին գնվում է 4.00-4.02 դրամով, վաճառվում է 4.18-4.20 դրամով: