f

Անկախ

Եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տար 2020-ի նոյեմբերին, ես վստահ եմ, որ չէինք ունենա սա․ Մետաքսե Հակոբյան


Եթե Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի պաշտոնից հրաժարական տար 2020 թվականի նոյեմբերին, ես վստահ եմ, որ չէինք ունենա սա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ես հիշում եմ, թե ինչպես էի վախենալով նկարագրում հենց այս օրը։ 2019-ի գարնանից մենք շատ պարզ խոսում էինք այս ամենի մասին։ Բնական է, որ Փաշինյանը մանիպուլյացնում է, նա մանիպուլյացիաների արքան է։ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո մենք սկսեցինք կրել դրա հետեւանքները։ Այս ամենը  2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հետեւանքն է։ Նորմալ է, որ ՀՀ իշխանություններն ուրիշներին պետք է մեղադրեին։ Դա ծրագրած էր, եւ առնվազն «Մարտի 1-ից» մենք դրա ականատեսն ենք, թե ինչ սցենարով այս խմբակը հասավ այս օրվան։ Այդ ծրագիրը դեռ չի ավարտվել, դա կավարտվի երբ Հայաստանը նույնպես քայքայված տեսք ունենա։ Մեր մտահոգությունն է, որ կարողանանք իրենցից Հայաստանը փրկել։ Այս իշխանություններին հաջողվեց գլխատել Արցախի իշխանություններին, չեմ կարող ասել՝ արդյո՞ք սա պլանավորված էր։ Եթե օրինակ՝ Արայիկ Հարությունյանը հրաժարական տար 2020-ի նոյեմբերին, ես վստահ եմ, որ չէինք ունենա սա։ Ցավոք, Արցախի նախագահը չգտավ ուժ ժամանակին հրաժարական տալու համար։ Անկախ ամեն ինչից Արցախի ներկայիս նախագահ Սամվել Շահրամանյանն իր ամենահայրենասիրական ցանկություններով նույնիսկ արդեն անհնար դարձավ որեւէ բան փոխել, որովհետեւ այն կարճաժամկետ ծրագրերը, որոնք մեզ էր ներկայացրել ընտրվելուց առաջ, դրանք այնպիսի ծրագրեր էին, որոնք կարողանալու էին դուրս բերել Արցախը, մեզ 10 օր ժամանակ էր պետք, սակայն չստացվեց»,- ասաց Հակոբյանը։ 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղն ինքնապաշտպանության առումով որեւէ բանի պակաս չի ունեցել, Հակոբյանը արձագանաքեց․ 

«Արցախը 9 ամիս շրջափակման մեջ մնալով՝ իրականում Արցախն անպատրաստ էր քաղհասարակությանը գոնե մինիմալով ապահովելու, բանակը ապահովելու, որովհետեւ մեր բանակը եւ՛ պարենի, եւ՛ վառելիքի առումով հյուծված էր։ Ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը, երբ հասարակ վառելիք չկար։ Ինչպես «նախկիններն են մեղավոր, որ Նիկոլը հանձնել է Արցախը», այնպես էլ՝ Ղարաբաղն է մեղավոր, որ Ղարաբաղում մարդիկ մորթվեցին, դա նրանք ժպիտով են ասում, ցնծությունը չեն կարողանում նույնիսկ թաքցնել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե Արցախի իշխանությունները նշաձողն իջեցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը պահեին, ապա այդպես չէր լինի, Մետաքսե Հակոբյանն ասաց․

«Հայաստանի Հանրապետության վարչապետը ուղղակի պրոֆեսիոնալ ձեւով ստում է։ Երբ նա խոսում էր նշաձողի իջեցման մասին, հաջորդ օրը մենք տեսանք, որ որպես այդպիսին միջազգայն հանրություն գոյություն չունի։ Մենք տեսել ենք, որ 3 տարի շարունակ թե՛ ՌԴ-ն, թե՛ միջազգային հանրությունը չեն տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում, ամեն դեպքում ոչ էլ Հայաստանի կազմում։ Այսինքն՝ ստատուս քվո-ն ընդունելի էր միջազգային հանրության համար։ Սակայն քանի որ սա Փաշինյան-Ալիեւ-Էրդողան գործարքն էր, բավարարվեցին մեր թշնամի երկրների ցանկությունները, իհարկե Թուրքիայի ցանկությունները դեռ առջեւում են, որովհետեւ Արցախը դեռ նախաճաշն էր։ Նշաձողի իջեցման մասին Արցախից իրեն համաձայնություն որեւէ մեկը չի տվել եւ չէր կարող տալ, որովհետեւ որեւէ մեկը նման համարձակություն չէր կարող ունենալ»։

Մետաքսե Հակոբյան Արայիկ Հարությունյան տեղահանություն Արցախ Հայաստան

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին