f

Անկախ

«Ժողովուրդ». ՀԱՊԿ ներկայացուցչի հարցը մնում է չլուծված


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մշտական եւ լիազոր ներկայացուցչի հարցը մնում է առկախված:

Դեռեւս այս տարվա սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիկտոր Բիյագովին հետ էր կանչել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնից, եւ մինչ օրս այդ պաշտոնում նոր նշանակում չի եղել: Ստացվում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, բայց եւ որեւէ մեկի չի նշանակում այդ կառույցում:

Հիշեցնենք, որ Վիկտոր Բիյագովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել 2018 թվականին:

2017թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ Յուրի Խաչատուրովը:

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետ կանչեց Խաչատուրովին այդ պաշտոնից, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով. Խաչատուրովը մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու համար։

Մեղադրանքի առաջադրումը բողոքներ էր առաջացրել ՀԱՊԿ կառույցի ներսում:

Ինչ վերաբերում է Բիագովին, ապա նա մինչ ՀԱՊԿ-ը` 2014-2018 թվականներին, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։

ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Բիյագովն այժմ նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր նոր ներկայացուցիչ չնշանակել:

ԱԳՆ-ից, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքվեց՝ արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանը նոր ներկայացուցիչ նշանակելու է, թե ոչ, երբ եւ ովքեր են թեկնածուները: Մեր այս հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ-ից հայտնեցին, որ, ըստ սահմանված ընթացակարգի, ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի նշանակման ժամանակ կտեղեկացնեն:

Այն, որ ՀԱՊԿ-ն անգործության է մատնված եւ վերածվել է մի անարդյունավետ կառույցի, անգամ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների դեպքում է «խուլ ու համր» ձեւանում, դա փաստ է, բայց անհասկանալի է, թե ինչ է տալու այդ անվտանգային մեխանիզմից դուրս գալը, կամ դուրս չգալու մասին չհայտարարելը, բայց որեւէ մեկին չնշանակելը: Արդյոք Հայաստանի անվտանգության համար այլընտրանք ունի՞ Նիկոլ Փաշինյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՀԱՊԿ Հայաստան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին