f

Անկախ

Սոլժենիցինի այրին և ավելի քան 20 հայտնի ռուսաստանցիներ կոչ են արել ազատ արձակել Վարդանյանին


Ռուս մշակութային, գիտական ​​և կրթական գործիչները բաց նամակ են ստորագրել՝ ի պաշտպանություն գործարար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը լքելու փորձի ժամանակ, գրում է ՌԲԿ-ն։

Դիմումի հեղինակները նշում են, որ Վարդանյանը միշտ դեմ է եղել բռնությանը և կողմ իրավահավասար երկխոսությանը, նույնիսկ այն դեպքերում, երբ թշնամանքն անհաշտելի  է թվում։

«Դիմում ենք բոլորին, ովքեր ի զորու են հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։ Կոչ ենք անում նրան հնարավորություն տալ վերամիավորվել ընտանիքին և վերադառնալ ստեղծագործ աշխատանքի՝ ի շահ մարդկանց»,- ասված է նամակում։

Ընդհանուր առմամբ, դիմումը ստորագրել է 22 մարդ։ Նրանց թվում են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, իսկ այժմ՝ Մոսկվայի կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վոլոշինը, գրողներ Եվգենի Վոդոլազկինը և Ալլա Գերբերը, գործարարներ Միխայիլ Կուսնիրովիչը և Մարկ Կուրցերը, ռեժիսորներ Պավել Լունգինը և Ալեքսանդր Սոկուրովը, Նատալյա Սոլժենիցինան, «Վերա» հոսպիսների օգնության  ֆոնդի հիմնադիր Նյուտա Ֆեդերմեսերը, պարուսույց Բորիս Էյֆմանը, Ա.Ս. Պուշկինի անվան Կերպարվեստի պետական ​​թանգարանի նախկին տնօրեն Մարինա Լոշակը, Մոսկվայի պետական ​​համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը և այլոք։

Ռուբեն Վարդանյան մտավորականներ Ռուսաստան Ադրբեջան Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին