f

Անկախ

Վարչապետի խոսնակը մեկնաբանել է Քրիստիննե Գրիգորյանի նշանակումը


Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանին նշանակելու որոշումն ու մանրամասնել, թե ծառայությունն ինչ գործառույթներ է իրականացնելու։

Տիկին Բաղդասարյան, վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին: Այս նշանակմամբ իրականություն է դառնում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը: Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու այս ծառայությունը:

Ծառայության հիմնական խնդիրը մեր պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների եւ հնարավորությունների կանխատեսումն է, եւ քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու եւ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից:

Ըստ էության սա մի գործառույթ է, որ իրականացնում է ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն: Պետք է նշեմ նաեւ, որ ծառայությունը քաղաքականապես չեզոք մարմին է, եւ կոչված է ծառայելու բացառապես պետության շահերին:  ԱՀԾ-ն նաեւ սերտորեն համագործակցելու է Հայաստանի Հանրապետության հետախուզական գործառույթ ունեցող մյուս մարմինների ու դերակատարների հետ, Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության ու անվտանգության ամրապնդման համար։ Այս նպատակով ԱՀԾ-ն նաեւ միջազգային գործընկերների հետ համագործակցություն կհաստատի:

Իսկ ինչով է պայմանավորված ծառայության ձեւավորումը հենց ընթացիկ շրջանում: Ինչու՞ հատկապես հիմա:

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը նախատեսված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում։ Նոր ծառայության ստեղծումը անվտանգության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ռազմավարական բարեփոխումների կարևոր մաս է։ Ծառայության մասին օրենքն ընդունվել եւ ուժի մեջ է մտել դեռեւս 2022 թվականի դեկտեմբերին, այսինքն՝ ծառայության ստեղծումը բնականոն գործընթացի արդյունք է: Նախորդող ինն ամիսների ընթացքում Կառավարությունը հետևողականորեն նախապատրասվտել է ծառայության հիմնադրման գործնական մեկնարկը տալու համար:

Իսկ ներկայումս ծառայությունը տեղակայման վայր ունի՞, քաղաքացիները այնտեղ աշխատանքի ընդունվելու համար ու՞մ պետք է դիմեն:

Օրենքը Ծառայության պետի նշանակումից հետո նախատեսում է որոշակի ժամանակահատված ինստիտուցիոնալ ձևավորման, այդ թվում՝ տեղակայման, ինչպես նաև Ծառայության գործառնական հարցերը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։ Ծառայությունը ֆունկցիոնալ դառնալուն պես նշված հարցերը կունենան պատասխաններ և անհրաժեշտ տեղեկությունը կտրամադրվի լրացուցիչ։ Իհարկե, ծառայության լիարժեք կայացման համար երկար ժամանակ հարկավոր կլինի:

Վարչապետը ԱՀԾ ղեկավար է նշանակել Քրիստիննե Գրիգորյանին, ով զբաղեցնում էր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Գրիգորյանը, ով չունի ոլորտի որևէ փորձառություն, արդյո՞ք ճիշտ թեկնածու է նման ծառայության ղեկավարի համար։

Նոր ծառայության ղեկավարի առջև դրված է ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքող հետախուզական ծառայություն ստեղծելու խնդիր, որը կունենա ամուր ինստիտուցիոնալ հիմք և կկարողանա սպասարկել ՀՀ կենսական շահերը։ Համոզված ենք, որ հանրային կառավարման ոլորտում Քրիստիննե Գրիգորյանի ունեցած փորձառությունը բավարար է նշված խնդիրները լուծելու համար։

Իսկ արևմտյան ո՞ր ծառայության մոդելն է ընտրված որպես հիմք։

Ցանկանում եմ ընդգծել՝ ոչ արևելյան, ոչ արևմտյան, ոչ հյուսիսային և ոչ էլ հարավային որևէ ծառայության մոդել ընտրված չէ։ Մեր քննարկումներում ուղղորդվել ենք բացառապես Հայաստանի Հանրապետության անվտանգային մարտահրավերներն ու արտաքին հետախուզության կարիքներն ու առաջնահերթությունները գնահատելու և ժողովրդավարական հասարակարգին բնորոշ ժամանակակից արտաքին հետախուզության ծառայություն ձևավորելու սկզբունքներով։ Տրամաբանական է, որ ԱՀԾ աշխատանքներում կարեւոր դեր ունի նաեւ ժամանակակից մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու կարողություն ունեցող տարբեր մասնագիտական ծառայությունների մասին հասանելի տեղեկատվության ուսումնասիրությունը, որը կգնահատվի ըստ ՀՀ-ում կիրառելիության աստիճանի:

Հայաստան Նազելի Բաղդասարյան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին