f

Անկախ

Այն նվազագունը, որը պետք է կատարի Փաշինյանը այս փուլում


Ադրբեջանի ղեկավարի անբարտավան, բայց եւ «հաղթողին» ոչ բնորոշ փոքրոգի վարքագիծը ցանկացած բանական էակի մոտ նողկանք է առաջացնում։

Քենախնդրությունը, որը նա դրսեւորում է Արցախի պաշտոնյաների եւ ռազմական ղեկավարների հանդեպ վկայում է՝

ա/ այդ մարդը հոգեբանորեն պատրաստ չէր պատերազմում իրեն նվեր տված հաղթանակին։

Ավելին, պատերազմից հետո նրա արտահայտությունները հայերի, Հայաստանի ներկա թե նախկին ղեկավարների հասցեին, պատմության նենգափոխումը եւ տարածաշրջանի ամենավճռական (крутой) ղեկավարի դերի մեջ մտնելը խոսում են այն մասին, որ այդ մարդը չի հասունացել նման հաղթանակի համար։ Տղայական լեզվով ասած՝ «այդ հաղթանակը նրա վրովը չէր»:

Նման դեպքերի համար մենք՝ հայերս լավ խոսք ունենք՝ «աղն ա կերել մատաղը»։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

Այդ մարդը վաղ թե շուտ իր ժողովրդի գլխին փորձանք է դառնալու, բայց դա դրանց ընտրությունն է։

բ/ նա հայերից այն աստիճանի է կոմպլեքսավորված, որ հոգեկան այդ դիսկոմֆորտը հաղթահարելու որպես միակ միջոց ընտրել է ատելությունը հայերի հանդեպ, մի բան ինչը բնորոշ է բոլոր թույլերին։

Ես սրտի մեծ ցավով ընդունեցի Արցախի Հանրապետության նախագահների առեվանգման լուրը։ Ընդհանրապես բոլոր գերեվարվածների համար ցանկացած նորմալ մարդ ցավ կապրի։ Աղոթենք նրանց համար եվ հուսանք, որ նրանք շուտ կվերադառան իրենց ընտանիքներ։

Սակայն աղոթելով կարող ենք բավարարվել մենք՝ շարքային քաղաքացիներս, իսկ վերջին օրերին գերեվարված բոլոր ղեկավարների ու գեներալների շուտափութ ազատ արձակելու խնդիրը դա Հայաստանի իշխանությունների ուղղակի պարտավորությունն է։

Կառավարությունը պետք է հանդես գա շատ միանշանակ հայտարարությամբ՝ դատապարտի Ադրբեջանի քաղաքական իշխանությանը արցախհայության հանդեպ ցեղասպանություն ( ոչ թե էթնիկ զտում) իրականացնելու համար, պահանջի վերջին օրերին Արցախից գերեվարված բոլոր պաշտոնյաների եւ զինվորական հրամանատարներին ազատ արձակել եւ, մինչ այդ հարցի լուծումը, առկախել ՀՀՎարչաւետի բոլոր տեսակի շփումները կամ առարկայական քննարկումները Ադրբեջանի ղեկավարի հետ։

Վարչապետը պետք է դիմի իր բոլոր այն գործընկերներին, որոնք կարծես թե կողմնակից են հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսության շարունակմանը, հասցեական ճնշում գործադրել Ալիեւի վրա այս հարցում, միաժամանակ սրել ադրբեջանական բանտերում խոշտանգվող բոլոր գերիներին եվ ապօրինի ձերբակալվածներին ազատ արձակելու հարցը։

Վարչապետը պետք է օգտագործի Գրանադայի ֆորումին մասնակցության հնարավորությունը (եթե հնարավոր չէ չեղարկել այդ մասնակցությունը) եւ հայտարարի, որ չի մասնակցի Ալիեւի հետ որեւէ առարկայական քննարկմանը մինչեվ ապօրինի ձերբակալվածները անհապաղ ազատ չարձակվեն։

Մեկ հանգամանք եւս։

Ալիեւն իր ռազմական ագրեսիան Արցախի դեմ

ներկայացնում է որպես հակաահաբեկչական օպերացիա։

Հայաստանի ղեկավարությունը պետք է կտրականապես մերժի Արցախի իշխանություններին տեռորիստ որակելու ադրբեջանական փորձերը։

Սեփական անհամաձայնության բոլոր հնարավոր հիմնավորումներից զատ պետք է մատնացույց անել այն փաստը, որ տարիներ շարունակ ԱՄՆ-ն իր բյուջեից գումարներ է հատկացրել Արցախի Հանրապետությանը։ Մի՞թե Ալիեւը գտնում է, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսական օգնություն է ցուցաբերել տեռորիստական ռեժիմին։

Ադրբեջանական ագրիսիան «հիմնավորող» այս բանաձեւը պետք է կոտրել եւ դուրս շպրտել քաղաքական շրջանառությունից։ Այդ ագրեսիան մեկ անուն ունի՝ ցեղասպանություն։

Այսպիսով Փաշինյանը պարտավոր է հայտարարել Հայաստանի գնահատականը Ադրբեջանի գործողություներին որպես ցեղասպանություն եվ ոճրագործություն մարդկության դեմ։ ԱԳՆ բիլոր կառույցները այս գնահատականը պետք է առաջ տանեն աշխարհով մեկ։

Փաշինյաը պետք է հայտարարի, որ հրաժարվում է որեւէ առարկայական քննարկումից իր վիզավիի հետ մինչեվ չլուծվեն ապօրինի ձերբակալվածների եվ մեր գերիների ազատ արձակման հարցերը։

Սա մեր անվտանգության եվ պետության հեղինակության բարձրացմանն ուղված այն նվազագույնն է, որ պարտավոր է անել այս պահին Փաշինյանը։

Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին Վարչապետ

Խոսրով Հարությունյան ՖԲ Գրառում Ադրբեջան Արցախ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին