f

Անկախ

ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները» ․ հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն․«Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ինչպեսեւ սպասվում էր, Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները», իսկ երեկ, կարելի է ասել, հերթական հուժկու քայլն արվեց՝ վավերացվեց Հռոմի ստատուտը, որի վավերացման նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ դա դիտարկելու են որպես իրենց նկատմամբ ծայրահեղ թշնամական քայլ: Ռուսաստանի մեր հայրենակիցներից մեկը երեկ պատմեց, որ ՌԴ-ում ապրող հայերը, որոնք զբաղվում են բիզնեսով, խիստ անհանգստացած են այս զարգացումներից: Ստատուտի վավերացման օրն արդեն հարկայինը ռեյդեր է սկսել հայերին պատկանող որոշ կազմակերպություններում:

Լուր ստացվեց, որ սննդի մեծ ցանցերից մեկն է կապվել հայաստանյան մատակարարի հետ եւ ասել, որ առաջիկայում ապրանք չի ընդունելու` չբերեն: Լարսում կոնյակով բեռնված ֆուրերին ասվել է, որ կոնյակի էքսպերտիզան կտեւի 1-3 ամիս: Բայց ամենից մեծ անհանգստությունը վերաբերում է ռուսաստանաբնակ հայերին, որոնք մեկ միլիոնից ավելի են կազմում:

Այս պահի դրությամբ, ըստ ՌԴ մեր աղբյուրների, Ռուսաստանում առնվազն 30 հազար հայ կա, որոնք ոչ մի կարգավիճակ չունեն` հաշվառված չեն, ապրելու եւ աշխատելու իրավունք չունեն, բայց ՌԴ իշխանությունների լուռ համաձայնությամբ թույլատրված էր, որ նրանք ապրեն եւ աշխատեն Ռուսաստանում, եւ առաջին վտարվողները լինելու են նրանք: Ընդ որում, դեպորտներն ուղեկցվելու են բերման ենթարկելով, մեկուսարաններում պահելով եւ առանց հետ վերադառնալու իրավունքի վտարմամբ: Ապա կսկսեն տարբեր հիմնարկներից ազատել հայազգի աշխատակիցներին, նույնիսկ՝ եթե նրանք ՌԴ քաղաքացիներ լինեն: Եվ կարող է այնպես ստացվել, որ Արցախից Հայաստան ժամանած 100 հազար հայ փախստականներին ավելանան եւս մի քանի հարյուր հազար ռուսաստանաբնակ հայեր:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04․ 10․ 23 թ համարում։

Ռուսաստան հակառուսական տրամադրություններ Հայաստան

Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ավելին
Ավելին