f

Անկախ

ԼՂ-ն Ադրբեջшնի մաս դարձնելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ․ Պուտինը նրան չի ստիպել Ղարաբաղը հանձնել Ադրբեջшնին. Լավրով


Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս դարձնելու որոշումը կայացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Երևանյան գործիչների հայտարարությունները, թե Պուտինը, 2020 թվականի նոյեմբերին պատերազմը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ստորագրելով, ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, սուտ են», - նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված էր, որ Լեռնային Ղարաբաղը ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտին է։ Ավելին՝ կար ընդհանուր ըմբռնում, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը կշարունակվի, սակայն հետագայում Պրահայում կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչով էլ հարցը փակվել է։

«Երբ 1 կամ 1,5 տարի անց Պրահայում կայացած ինչ-որ հերթական եվրոպական գագաթնաժողովում Փաշինյանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որում ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց 1991 թվականի սահմաններում ՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, այդ հարցը փակվեց», - ասել է ՌԴ արտգործնախարարը։

 

Սերգեյ Լավրով Արցախ Ադրբեջան Վլադիմիր Պուտին Նիկոլ Փաշինյան Հայաստան խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին