f

Անկախ

Ինչպես հասանք հենց այս հանգրվանին, որը հաստատ ժամանակավոր է


Մենք բոլորս գերհուզական վիճակում ենք։ Կապ չունի գիտնական, թե վերլուծաբան, ուսուցիչ, թե աշակերտ, վարորդ, թե ուղևոր․․․

Ինքս երբ մենակ եմ մնում սկսում եմ մտածել, թե ինչպես հասանք հենց այս հանգրվանին, որը հաստատ ժամանակավոր է։ Հուզականությունս առաջ է ընկնում, չի թողնում սթափ դատեմ, սթափ վերլուծեմ․․․ Փորձում եմ հետ գնալ իմ հարցազրույցների, հոդվածների հետքերով, կրկին անգամ համոզվում եմ, որ ցավալիորեն ես ճիշտ եմ եղել իմ կանխատեսումներում։ Պարզապես մի քիչ մեղմ վիճակներ եմ կանխատեսել։

Մինչև 2022թ․-ի հոկտեմբեր բացառում էի Արցախի վրա լայնածավալ հարձակումը, հոկտեմբերից հետո արդեն ինձ համար երևան էին գալիս դրվագներ, իրավիճակներ, որոնց վերլուծությունը հանգեցնում էր մի բանի, ինչ մասին վախով ասում էի միայն նեղ շրջանակներում։ Բացահայտ փորձում էի տողատակերով ասել, չէի ասում բաց տեքստով, որովհետև կանխատեսելը անշնորհակալ գործ է, որովհետև վախենում էի մարդկանց ռեակցիայից․․․ Բայց նեղ շրջանակներում անընդհատ պնդում էի, որ Արցախին լավ բան չի սպասվում, որ Արցախում հնարավոր է նույնիսկ մեկ-երկու բնակավայր մտնեն կոտորեն, որ Արցախում կրկին լայնածավալ ռազմական գործողության վտանգ կա․․․ Սա չէի կարող հենց այսպես բաց տեքստով ասել այս միջավայրում ասել, որովհետև հաստատ մեծամասնությունն ինձ ամենատարբեր մեղքերի մեջ կսկսեր մեղադրել․․․

Թե ինչ է սպասվում մեզ, կփորձեմ ավելի հետո խոսել սրա մասին, երբ մի քիչ հույզերս նահանջեն, երբ մի քիչ խելքի գամ, երբ մի քիչ մարդկության անտարբերության պատճառով չարությունս նահանջի․․․

Կարեն Հովհաննիսյան ՖԲ Գրառում Արցախ Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին