f

Անկախ

Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Եղիշե Կիրակոսյան


Հայաստանը Միջազգային դատարանին մոտ 10 պահանջ է ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա ԼՂ-ի ներկա եւ նախկին պաշտոնյաների նկատմամբ իրականացվող պատժից գործողություններից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Կա հնչեցված թիվ, բայց արդեն ունենք ապօրինի ազատությունից զրկման դեպքեր։ Այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը Արդարադատության միջազգային դատարան ներկայացված մեր պահանջն էր։ Երբ Ռուբեն Վարդանյանն ապօրինի բռնվեց, իր մասով եւս Եվրոպական դատարան առանձին պահանջ էինք ներկայացրել։ Այս մասով նաեւ քննարկում ենք առանձին անձանց շրջանակի վերաբերյալ եւս Եվրոպական դատարան կամ այլ որեւէ այլ դատական պրոցեսներով պահանջ ներկայացնել։

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ անձին առեւանգում են կամ բռնվում են։ Մենք ունենք գերեվարված հայրենակիցներ, որոնք շարունակում են գտնվել Բաքվի բանտերում։ Այն անձինք, որոնք գերեվարվում էին, բոլորն էլ արժանանանում էին նույն ճակատագրին, այսինքն՝ արժանանում էին տարբեր հոդվածներով մեղադրանքների»,- ասել է Կիրակոսյանը։

Անդրադառնալով դատարանից ակնկալիքին՝ Կիրակոսյանը պատասխանել է, որ ակնկալվում է, որ դատարանը կկիրառի միջոց, որով կարգելի նմանատիպ միակողմանի պատժիչ գործողությունների իրականացումը․ «Որովհետեւ սա ակնհայտորեն Ադրբեջանի կամքով իրենց ցանկությամբ կամայականորեն պատժիչ ֆունկցիա իրականացնելն է, որոշել՝ ով է մեղավոր, ով՝ ոչ։ Սա արդեն անկառավարելի է դարձել, դա կարող է շատ ավելի խորքային հետեւանքներ ունենալ»։

Հարցին՝ արդյո՞ք դատարանից Հայաստանը պետք է ունենա առարկայական ակնկալիք, Եղիշե Կիրակոսյանը պատասխանել է․ «Ազատ արձակման հավանականությունը քիչ է, չունեմ նմանատիպ հիմք, որ դատարանը նման որոշում կկայացնի։ Ես խոսում եմ ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանի մասին եմ խոսում, այլեւ ՄԻԵԴ-ի մասին։ Դատարանները, ցավոք, չեն միջամտում Ադրբեջանին կամ չեն պարտավորեցնում նրան՝ ազատ արձակել։ Միակ տարբերակը մնում է այն, որ պահանջ ներկայացնենք այդ անձանց իրավունքները երաշխավորելու եւ ապօրինի գործընթացները հնարավորինս զսպելու ուղղությամբ»։

Անդրադառնալով Ադրբեջանի դատախազի կողմից 300 արցախցու միջազգային հետախուզում հայտարարելուն եւ հարցին՝ արդյո՞ք այլ երկիր մեկնելու դեպքում այդ անձանց կարո՞ղ են ուղղակի հանձնել Ադրբեջանին, Կիրակոսյանը չի բացառել․

«Նմանատիպ հանցագործությունների համար հետախուզում հայտարարելու դեպքում, օրինակ՝ եթե «Ինտեպոլի» միջոցով է դա արվում, շատ դեպքերում նմանատիպ կոնտեքստից բխող պահանջները «Ինտերպոլը» համարում է քաղաքական եւ դրանք չեն ներառվել համաշարհային հետախուզման տրամաբանության մեջ։ Չի բացառվում որոշ պետություններ, որոնք կհամագործակցեն Ադրբեջանի հետ, ուղղակի կգնան այդ քայլին․ այսինքն՝ այդ ռիսկը կա։ Քաղաքացիները պետք է անպայման ուշադիր լինեն, որովհետեւ որեւէ բան բացառելի չէ»։

Կիրակոսյանը անդրադարձել է նաեւ Արցախում մնացած հայերի իրավունքներին առնչվող հարցին, նշել է, որ այդ մասով նույնպես ձեռնարկվել են քայլեր․

«Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջի մեջ առաջինը հենց վերաբերում է էթնիկ հայերի իրավունքների երաշխավորման ռասսայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում, այդ թվում՝ պահանջ ունենք, որը վերաբերում էր չիրականացնել գործողություններ, որը կբերի բռնի տեղահանման, չնայած որ արդեն ուշ էր, որովհետեւ դա արդեն ընթացքի մեջ էր։ Պահանջել ենք, որ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք չդրսեւորվի, պահանջի մեջ ներառվում էր նաեւ անձանց ազատ տեղաշարժը չսահմանափակել։ Մեր պահանջների մեջ ներառել ենք նաեւ վերադարձի իրավունքը, որովհետեւ այստեղ խոսքը գնում է բնիկ ժողովրդի մասին, վերադարձի իրավունքը նաեւ շատ կարեւոր իրավական կոնցեպտ է»։

Կիրակոսյանը հավելել է նաեւ, որ պահանջներում ներառված է Արցախի մշակութային ժառանգությունը։

Եղիշե Կիրակոսյան ՄԻԵԴ հայ գերիներ

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին