f

Անկախ

Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել. Մովսես Հակոբյանը՝ Արցախի կորստի մասին. ArmLur.am


Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել: Այս մասին ArmLur.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը:

-Պարո՛ն Հակոբյան, տարիներ շարունակ պայքարից հետո՝ Արցախն ընկավ, հունվարի 1-ից փաստացի Արցախի Հանրապետությունը լուծարվելու է: Ինչու՞ այս իրավիճակին հասանք, որտեղ սխալվեցինք:

-Մենք այս իրավիճակին հասել ենք 2018թ-ին:

–Այսինքն, ըստ Ձեզ, եթե հեղափոխություն չլիներ, ապա հնարավոր կլինե՞ր խուսափել Արցախի կորստից:

Իմ կարծիքով՝ այո: Իշխանափոխություն չպետք է անեին: Հազար մանրուք կա, եթե ղեկավարը երկիրը տանում է կործանման, հասնում ենք կործանման: Իսկ թե ի՞նչ սխալներ արեցին, ո՞վ սխալ արեց, չեմ կարող հիմա ամբողջը վերլուծել, բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ՝ սխալները որոնք էին:

-Պարո՛ն Հակոբյան, բայց գործող իշխանություններն էլ հակառակն է պնդում, ասում են, որ այս իրավիճակը 30 տարվա բանակցությունների արդյունք է, իրենց վատ ժառանգություն էին ստացել, ու այլևս հնարավոր չէր այս իրավիճակից խուսափել:

Թող իշխանություն չվերցներ։

-Ժողովուրդն էր 2018թ-ին պահանջում իշխանափոխություն, փողոցներ էին փակում, անհնազանդության ակցիաներ էին անում:

Թող իրենք էլ հրաժարվեին, եթե տեսնում էին, որ վատ ժառանգություն են ստացել, թող հրաժարվեին, ասեին՝ ժողովուրդ ջան, չենք կարող ձեր ցանկությունները կյանքի կոչել։ Հազար մարդ կա, որ պաշտոն են առաջարկում, հրաժարվում է:

Պարո՛ն Հակոբյան, իսկ վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ իշխանափոխությունըն ի՞նչ դեռ խաղաց այստեղ։ Հայաստանի իշխանությունները պնդում են՝ դա է առիթ հանդիսացել, որ իրավիճակը լարվի:

Դա որևէ նշանակություն չունի: Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանն է ստորագրել, ես հազար անգամ անդրադարձել եմ սրան, անգամ այնպիսի խոսքեր եմ ասել, որ մարդիկ հասկանան, ասել եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանի կինը հասկանար, թե իր ամուսինն ինչ փաստաթուղթ է ստորագրել, նրան չէր թողնի տուն մտնի: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ ամեն բան գրված է, այս գործընթացը, որ հիմա գնում է, դրա հետևանքն է, բայց դեռևս չի ավարտվել: Նոյեմբերի 9-ի փասաթղթի բոլոր կետերը կատարվել են՝ բացառությամբ 2 կետի:

-Պարո՛ն Հակոբյան, հաշվի առնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը հաճախ են խոսում են, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, հնարավո՞ր է Սյունիքում սահմանային լարումներ լինեն առաջիկայում:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ սևը սպիտակի վրա գրված է, ցանկացած մարդ, որը զբաղվում է ղեկավարմամբ, քաղաքականությամբ, պետք է կարողանա կարդալ, հասկանալ դա: Փաստաթղթում գրված է ամեն բան, ով քիչ թե շատ հասկանում է քաղաքականությունից, պետք է կարդա դա ու հասկանա այդ կետերի հետևանքները:

-Արցախի մի շարք պաշտոնյաներ և ՊԲ հրամանատարներ գերեվարվել են, Ադրբեջանը ձերբակալել է նրանց ու շինծու մեղադրանքներ առաջադրել, այս մասին ի՞նչ կասեք:

Սպասելի էր դա, անսպասելի ոչինչ չկա:

Պարոն Հակոբյան, իսկ նախադրյալներ տեսնում եք, որ ապագայում, բանակցությունների միջոցով կարողանանք հետ բերել Արցախը:

Ես երազանքներով չեմ ապրում: Ուզում է աշխարհը շուռ գա, այն ինչ կորցնում ես, կորցնում ես, վերջ:

Հայաստան Մովսես Հակոբյան

Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Ավելին
Ավելին