Արցախցիների «անշնորհակալ» լինելու մասին։
Էսօր մի 7 հոգանոց ընտանիքի օգնություն եմ տարել։ 38 ամյա կինը՝ ուսուցչուհի, տեսնելով փաթեթների բազմությունը՝ լացակումած աչքերով հրաժարվեց․
-Շնորհակալություն։ Բայց մեզ պես շատերն են կարիքավոր։ Մեզ էսքան չի հասնում, խնդրում եմ մի մասն այլ ընտանիքների հատկացրեք․․․
Արցախցիների «անշնորհակալ» լինելու մասին խոսում են նրանք, ովքեր ո՛չ արցախցի են տեսել, ո՛չ շփվել նրանց հետ։ Նրանք որովայնային մտածողությամբ են ապրում, և իրենց անգործությունը արդարացնելու համար վատաբանում են․․․