«Հռոմի ստատուտի» ընդունման «լուրջ փաստարկ» բերեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:
Ասում է. «լոտոն, եթե առնում ես, պարտադիր չէ շահես, բայց շանս կա, իսկ եթե չես առնում՝ հաստատ չես շահում»:
Քաղաքական կոմպոնենտի հետ կապված էլ, ասաց, որ դա խնդիր չէ՝ մոռանալով այն «նոտաները», որոնք եկել են:
Մոռացավ ասի նաև, որ երբ առնում ես ու չես շահում, կորցնում ես առնվազն լոտոյի համար վճարած գումարդ ու ընդհանրապես, երբ հույսդ դնում ես շահումի վրա, դառնում ես սնանկացած ղումարբազ, այնպիսին, ինչպիսին դարձրեցին հասարակության մի ստվար զանգվածի, որի վերջին հույսը դարձել է. «դե գոնե բան կրենքը»: