f

Անկախ

Ալեն Սիմոնյան, էս ինչ մի սրտաճմլիկ տեքստ ես գրել, էս ոնց եղավ, որ հայը մեջդ արթնացավ,իրո՞ք, ո՞նց եղավ, որ միասնության կոչ ես անում


Ալեն Սիմոնյան, էս ինչ մի սրտաճմլիկ տեքստ ես գրել, էս ոնց եղավ, որ հայը մեջդ արթնացավ,իրո՞ք, ո՞նց եղավ, որ միասնության կոչ ես անում։ Դերասանո՞ւթյուն ես անում։ Վախի՞ց ես անո՞ւմ։ Զգո՞ւմ ես արյան հոտը։ Հա, ամբողջ Արցախով է այդ հոտը տարածված եւ արդեն երեք տարի, 44 օրյա պատերազմով, քո եւ քո փնթի տիրոջ ցինիզմով, դուք մեր հայրենիքի գլխին կախեցիք թուրքի յաթաղանը, դուք պատերազմ, մահ, դագաղներ ու տնավերություն բերեցիք մեր երկիր, դուք, ձեր լկտի ու անկուշտ պահվածքով, ձեզնից առաջ եղած ամեն ինչ մերժեցիք՝ հայոց բանակը, հայոց եկեղեցին, հայոց ավադույթները,հայոց պատմությունը, հայոց հաղթանակները , հայոց արժեհամակարգը։ Դուք ամեն ինչ մերժելով երկիրը հասցրիք էս ողբերգական հանգրվանին, որից այն կողմ անդունդն է․․Դուք եք էս ամեն ինչի, էս կոտորածի եւ տնավերության մեղավորը, դուք, եւ ոչ հայ մարդը, դուք եւ ոչ՝ բոլորս, դուք եւ ոչ մեզնից յուրաքանչյուրը․․Մեղավորը եւ հանցագործը դուք եք, այս, գրեթե անելանելի վիճակին դուք հասցրիք Արցախն ու բոլոր հայերին․․․Հիմա էս ինչ լաց ես դրել, էդ կարգի <լացերը> անուն ունեն, դու հասկացար․․․

Ամոթ է, լռեք, գոնե կամ համոզեք ձեր <աննկուն>․ պատուհասին՝ հավաքի ձեզ ու գնա, մաքրվեք էս երկրից, գոնե ձեզնից հետո հնարավոր կլինի փլատակերի միջից նորից վեր ընձյուղել երկիրը, պետությունը, հայրենիքը․․․

Սուտ ես ասում, ես ու իմ նման մարդիկ մեղավոր չեն, էլի լկտի սուտ ես ասում։ Ինքս հինգ տարի շարունակ պատռում եմ ձեր թշնամական դեմքը։ Մեղավոր չէ պարզ հայը, սովորական քաղաքացին մեղավոր չի, որ ինչ-որ պահի հավատացել է ձեզ, սխալվել է եւ այդ սխալը նրան ու բոլորիս հայրենիք է արժեցել․․

Միավորվե՞լ, այո, ալեն, բայց ոչ քո շուրջ, ոչ թշնամու եւ մահաբերի շուրջ․․Հա, միավորվել՝ քեզ ու քո շեֆից, քո հետ եկածներից երկիրը մաքրելու, երկիրը ձեր թշնամական էս անվերջանալի կոտորածից ազատագրելու համար․․

Երբեք այլեւս չասես՝ բոլորը մեղավոր են, ոչ, հազար անգամ՝ ոչ։

Չմոռանաս, օղ արա ականջիդ․

էս ողբերգության մեղավորը մեկ մարդ է եւ էդ մեկ մարդը դու ես։

Էս ողբերգության մեղավորը մեկ մարդ է եւ էդ մեկ մարդը քո նիկոլն է․․․

Հ․Գ․

Եթե միավորվել, այո, բոլոր նորմալ մարդիկ պարտավոր են միավորվել քեզ ու քո նիկոլին էս երկրից ս-անելու նպատակի շուրջ․․․

Դուք կկանգնեք արդար դատավճռի առաջ ու ես կտեսնեմ էդ օրը․․․

Մարգարիտ Եսայան

30․09․2023

Մարգարիտ Եսայան ՖԲ Գրառում Ալեն Սիմոնյան տեղահանված արցախցիներ Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին