Նախկին ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է․ «ՔՊ-ն այնքան հոգեվարքի մեջ է, որ արդեն սկսել է միասնության մասին աղերսել, սակայն սխալ հաշվարկներով ու սխալ մարդկանցով (կոկորդիլոսի արցունքներին հավատացող չկա)։ Ըստ երևույթին սրանց գարանտ կանգնածներն իշխանության մնալու երաշխիքներ արդեն չեն տալիս, իրենք էլ հասկանում են, որ մնացել են Թուրքիա-Ադրբեջան աքցանի արանքում, հետևաբար վերջին հույսը դրել են հանրային ֆեյք համերաշխություն հաստատելու վրա։ Սրանց մոտ ամեն բան ֆեյք է, միասնականության մասին լոլոներն առավել ևս։
Այո, հանրային համերաշխության պետք է հասնել, բայց դրան հասցնողները հաստատ իրենք չեն լինելու, մարդիկ, ովքեր իրենց անձնական ատելությունը նախկինների հանդեպ գերադասեցին հայրենիքից ու պետությունից, ավիրեցին ամեն բան՝ արժևորելով ֆեյք թավշյա խեղափոխությունը՝ Արցախյան ազատամարտից։
Հանրային համերաշխություն լինելու է միայն ՁԵՐ հեռացումից հետո։ Սատանան երբեք չի ապաշխարում․․․»։