f

Անկախ

Խաղաղության հասնելու կարճ ճանապարհներից մեկը


Այսօր, ցավոք, Արցախը փաստացի գոյություն չունի։ Այդ պարագայում վերանում է Լաչինի միջանցքի անհրաժեշտության հարցը։

Ակնհայտ է, որ չի կարող գործել նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեվանին կապող տրանսպորտային հաղորդակցության ապահովման պայմանավորվածությունը։

Հայաստանն այլեւս որեւէ պարտավորություն չունի եվ չի կարող ունենալ Ադրբեջանը Թուրքիային կապող տրանսպորտային հնարավորություն ստեղծելու առումով՝ այն էլ իր բյուջետային միջոցների հաշվին։

Ալիեվը իր մարդակեր քաղաքականությամբ փակեց, այսպես կոչված, «զանգեզուրի միջանցքի» խնդիրը։ Այն այլեւս չի կարող լինել հայ-ադրբեջանական քննարկումների օրակարգում։

Սակայն խաղաղությանը հասնելու եվ այն անշրջելի դարձնելու գործում օրակարգային է մնում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրը։

Ընդ որում տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակումը կարող է օգտակար դերակատարում ունենալ միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեվ ձեւավորվի վերգետնյա տնտեսական հաղորդակցության այնպիսի կոնֆիգուրացիա, որը զերծ կպահի կողմերին, միակողմանի օգուտ ստանալու նպատակով, տնտեսական կամ ոչ տնտեսական ճնշում գործադրելու գայթակղությունից։

Միայն այդ պայմաններում երկրների միջեւ փոխշահավետ տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել ժամանակի ընթացքում նրանց միջեւ փոխադարձ վստահության ձեւավորմանը։ Իսկ դա գործնականում կարող է դառնալ խաղաղության լուրջ նախադրյալ։

Նման ֆունկցիոնալ նշանակության տրանսպորտային հաղորդակցության միջոց կարող է ծառայել միայն Բաքու-Ղազախ- Իջեւան-Դիլիջան-Հրազդան- Երեվան- Երասխ- Նախիջեւան երկաթուղին։ Այս գիծը, բացառությամբ Իջեւան-Դիլիջան հատվածի, այսօր գոծում է։ Իջեւանի հատվածում անսարքությունը վերացնելու դեպքում այն ամբողջ ծավալով կգործի։

Տրանսպորտային այս համակարգը լոգիստիկայի ժամանակակից պահանջներին համապատասխանացնելու համար կպահանջվեն անհամեմատ քիչ միջոցներ, քանց մեկ այլ դեպքում։

Ավելին, եթե կառուցվի Ֆիալետովո-Վանաձոր 35 կմ երկարության գիծը, ապա հնարավոր կլինի Վանաձոր- Գյումրի երկաթուղով կապվել նաեւ Ղարսի հետ։

Այսինքն սա կարող է դառնալ նաեվ Ադրբեջանը Թուրքիային միանացնող վստահելի տարանցիկ ուղի, ինչին ձգտում են Թուրքիան ու Ադրբեջանը։

Այդ ուղին նպաստավոր է նաեւ Ռուսաստանի համար՝ Թուրքիայի հետ ցամաքային հուսալի կապ ունենալու առումով։ Առավել եւս, որ այդ ուղու հայկական հատվածը գործնականում տնօրինվում է ՌԴ-ի կողմից։

Այսպիսով հայկական կողմը պետք է պաշտոնապես հայտարարի, որ այլեւս դադարեցնում է Սյունիքով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու հարցի շուրջ քննարկումները եվ հանդես գա ապաշրջափակման սեփական կոնցեպտով։

Հայկական կողմը դրա հետ մեկտեղ պետք է հայտարարի, որ բանակցությունները ապաշրջափակման շուրջ կարող են մեկնարկել Ադրբեջանի կողմից վերջին օրերս ձերբակալված անձանց ազատ արձակելու, Արցախի հանրապետության բոլոր պաշտոնյաների եվ զինվորականների Արցախից անարգել ելքն ապահովելու եվ մեր գերիներին ազատ արձակելու դեպքում։

Դա խաղաղություն հաստատելու եվ այն անշրջելի դարձնելու կարճ ճանապարհներից մեկն է։

Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին Վարչապետ

Խոսրով Հարությունյան ՖԲ Գրառում Արցախ Հայաստան Զանգեզուրի միջանցք

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին