f

Անկախ

Մյունխենի դավադրությունից մինչև Պրահայի դավադրություն


Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, երբ դեռ շարունակվում է Պրահայի դավադրությամբ կործանված Արցախի բնակիչների  գաղթը դեպի Հայաստանի Հանրապետություն, լրանում է մի այլ չարագործության՝ Մյունխենի դավադրության 85-րդ տարելիցը, որը բազմաթիվ զուգահեռներով ցույց է տալիս, որ մեր մոլորակում ոչինչ չի փոխվել և երբևէ չի էլ փոխվելու:

«Քաղաքակիրթ» Արևմուտքի պատմության մեջ, ի թիվս այլոց, մի ամոթալի էջ կա՝ Մյունխենի համաձայնագիրը, որ ավելի շատ հայտնի է որպես Մյունխենի դավադրություն, որով եվրոպական տերությունները (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա) Չեխոսլովակիան նվիրաբերեցին նացիստական Գերմանիային: Գլխավոր հերոսը, սակայն, Ֆրանսիան  էր, որը խախտելով ֆրանս-չեխոսլովակյան դաշինքը, փաստացի դավաճանելով, պարտավորվեց ռազմական օգնություն չտրամադրել Չեխոսլովակիային  Գերմանիայի կողմից Սուդետի մարզի օկուպացիայի դեպքում: Այդ խայտառակությունը կատարվեց պատերազմը կանխելու նկատառումով, քանի որ Հիտլերը հավատացրել էր, թե Սուդետը (Չեխոսլովակիայի և Գերմանիայի վիճելի տարածք 800 հազար բնակչությամբ, հիմնականում՝ գերմանախոս) իր վերջին տարածքային պահանջն է:

1938 թ. սեպտեմբերի 29-30-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում հանդիպեցին Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարները և արագ ստորագրեցին համաձայնագիրը Հիտլերի պահանջներով: Չեխոսլովակիայի պատվիրակության ներկայացուցիչները Մյունխենում էին, բայց նրանց նույնիսկ ներս չթողեցին բանակցությունների սրահ, նրանք միայն ստորագրեցին պատրաստի փաստաթուղթը:  Սուդետի մարզը հանձնվեց Գերմանիային առանց պատերազմի, առանց գեթ մեկ կրակոցի: Չեխոսլովակիայի նախագահ Էդուարդ Բենեշը սեպտեմբերի 30-ի առավոտյան ընդունեց տվյալ համաձայնության պայմանները՝ առանց Ազգային ժողովի համաձայնության:

Այդ փաստաթղթով նախատեսվում էր, որ Չեխոսլովակիան 10 օրվա ընթացքում պետք է ազատեր և Գերմանիային զիջեր Սուդետի մարզը: Բայց հայտնի է՝ «երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»: Լեհաստանի և Հունգարիայի ճնշման տակ Մյունխենի համաձայնությունը լրացվեց հավելվածներով, որոնցով պարտավորեցվում էր Չեխոսլովակիային արագ կարգավորել տարածքային վեճերն այդ երկրների հետ:

Հոկտեմբերի 1-ին գերմանական զորքերը մտան Չեխոսլովակիա: Նույն օրը Չեխոսլովակիան ընդունեց Լեհաստանի վերջնագիրը Տեշինի մարզը զիջելու մասին, և հոկտեմբերի 2-ին լեհական զորքերը զբաղեցրին այն: Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ Վիեննայի առաջին արբիտրաժը, որը Հունգարիայի օգտին Չեխոսլովակիայից կտրեց տարածքներ Սլովակիայի և Մերձկասպյան Ռուսի հարավում, մի շարք տարածքներ էլ հյուսիսում՝ Լեհաստանի օգտին: 1939 թ. հռչակվեց Սլովակիայի առաջին հանրապետությունը, և շուտով՝ Բոհեմիայի ու Մորավիայի պրոտեկտորատի ստեղծումից հետո, Գերմանիան լիովին իր հսկողության տակ առավ Չեխիայի մնացած տարածքները: Չեխոսլովակիան այլևս ոչ ևս էր որպես անկախ պետություն։

Այսպես ահա եվրոպական քաղաքակիրթ երկրները, դիմելով ստորաքարշության, մեջ-մեջ արեցին չեխերի երկիրը՝ իրենց նողկալի վարմունքի նպատակը ձևակերպելով որպես պատերազմի կանխում և «խաղաղության» ապահովում: Գերադասեցին ոչ թե դիմադրել թշնամուն, այլ իրենց ապահովագրելու համար զոհաբերել ուրիշի երկիրը:

Վերադառնալով Մեծ Բրիտանիա՝ վարչապետ Չեմբեռլենը  հրճվանքով հայտարարեց իր ժողովրդին. «Ես խաղաղություն բերեցի մեր սերնդի համար»: Խաղաղություն, որ տևեց ընդամենը մի տարի: Խաղաղություն էին ուզում, բայց մի տարի անց ստացան Երկրորդ համաշխարհային  պատերազմը:

Ինչի՞ համար է այս հիշողությունը

Երկրորդ համաշխարհայինից հետո իբրև թե «առաջադեմ» մարդկությունը դասեր քաղեց պատմությունից, նոր աշխարհակարգ սահմանեց, համաշխարհային կազմակերպություններ ստեղծեց, հարյուրավոր հռչակագրեր ու կոնվենցիաներ ընդունեց հանուն նրա, որ այլևս տեղի չունենան մարդկության դեմ հանցագործություններ ու ոտնատակ չարվեն  հազարամյակների ընթացքում ձևավորված բարոյական ու իրավական նորմերը, մարդու իրավունքները սահմանվեցին ամեն ինչից վեր: Բայց այն, ինչ կատարվում է այսօր մեզ՝ հայերիս հետ, ցույց է տալիս, որ այս արևի տակ ոչինչ չի փոխվել: Մյունխենի դավադրությունից ճիշտ 84 տարի անց նույն Եվրոպայի սրտում, ճակատագրի չար կատակով հենց երբեմնի զոհ չեխերի մայրաքաղաքում՝ Պրահայում,  նույն եվրոպական երկրների քավորությամբ նույնպիսի և թերևս ավելի այլանդակ դավադրություն կազմակերպվեց հայերիս դեմ և նույն «խաղաղության» կարգախոսով՝ «հանուն խաղաղության Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

Համեմատեք Մյունխենի համաձայնությունը 1922 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության հետ: Զուգահեռներն  ապշեցուցիչ են: Մյունխենում մահվան դատապարտեցին Չեխոսլովակիայի Հանրապետությունը, Պրահայում՝ Արցախի Հանրապետությունը (չճանաչված, բայց փաստացի գոյություն ունեցած մի քանի տասնամյակ):

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում»: Այսպես ահա ինչ-որ ժողովի ընդմիջման ժամանակ հանդիպեցին սեղանի շուրջը և սուրճ խմելով որոշեցին, որ Արցախի Հանրապետություն այլևս չի լինելու, վերցրու, Ադրբեջան, մենք քեզ չեն խանգարի, ուղղակի առերևույթ մտահոգություն կհայտնենք: Ի՞նչ միջազգային իրավունք, ի՞նչ  ազգերի ինքնորոշման իրավունք, ի՞նչ ժողովուրդների կամարտահայտություն, ի՞նչ կոնվենցիաներ ու օրենքներ:

Բայց էլ ավելի սահմռկեցուցիչ են տարբերությունները:

1. Չեխերի դեմ դավադրությունը կնքվեց պաշտոնական փաստաթղթով, համապատասխան պատասխանատուների ստորագրություններով ու հրապարակումով, արցախցիներինը՝ ընդամենը ոչ պաշտոնական հանդիպման մասին հայտարարությամբ՝ մամլո հաղորդագրությամբ: Չկա փաստաթուղթ՝ պաշտոնական համաձայնագիր, չկան պատասխանատուներ, չկան ստորագրություններ:  Եվ որքան էլ ֆանտաստիկ թվա, այդ թղթի կտորն այժմ սրբության սրբոց է դարձել, կարդացեք այսօր աշխարհում հրապարակվող նյութերը, Արցախի առնչությամբ հիշատակվում է միայն և միայն այդ հայտարարությունը, որ Ռուսաստանի արտգործնախարարի բերանով արդեն հռչակագիր դարձավ, ուրիշ ոչ մի փաստաթուղթ, մինչ այս ոչինչ չի եղել, ոչինչ չի որոշվել, հայտնի չէ:  

Ընդ որում, հայտարարության մեջ չնշվեց, որ հանդիպել են նաև Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը, միայն մի տարի անց վերջինս տեղեկացրեց, որ Հայաստանի վարչապետի հետ այլ պայմանավորվածություններ էլ են եղել, որոնք նա պարտավոր է կատարել: Ի՞նչ պարտավորություններ, ե՞րբ, որտե՞ղ. բացի պայմանավորվողներից  ոչ ոքի հայտնի չէ, համենայն դեպս մեզ՝ Հայաստանի ազգաբնակչությանը:

2. Մյունխենի համաձայնությունը կնքելիս չեխերը ներկա չէին, նրանց կարծիքը չհարցրին էլ, ուղղակի հաջորդ օրը հարկադրեցին ստորագրել այն: Պրահայի համաձայնության ժամանակ էլ ներկա չէին արցախցիները, և ոչ ոքի մտքով էլ չէր անցնում հաշվի առնել նրանց կարծիքը, որը ժամանակին արտահայտվել էր հանրաքվեով: Բայց ներկա էր և գլխավոր գործող անձերից էր Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության, որը թե՛ իր Անկախության հռչակագրով, թե՛ իր Սահմանադրությամբ հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը: Դավադրության գլխավոր նախաձեռնողներից մեկը, ասել է թե՝ դավաճանը՝ թշնամին, հենց հայ ժողովրդի ներկայացուցիչն էր:

2. Եթե Մյունխենի համաձայնությամբ հստակ ու որոշակի նշված էր, որ Չեխոսլովակիայի մի մասը հանձնում են Գերմանիային, մյուս մասերն էլ հարևան երկրներին, ապա Պրահայի հայտարարության մեջ Արցախի Հանրապետության հանձնման մասին տառ անգամ չկար, այն թաքնված էր այլ ձևակերպման տողատակում. «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»: Հայաստանի «առաջնորդն» այդպես ձեռքի հետ, սուրճի սեղանի սուրճը,  առանց իր հանրապետության ժողովրդի կարծիքը հարցնելու, առանց Ազգային ժողովի որոշման, հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա գալով Երևան՝ հստակեցրեց, որ դա նշանակում է Արցախը Ադրբեջանի կազմում և բացատրեց, որ դա արել է հանուն Հայաստանի Հանրապետության ամբողջականության, Արցախը հանձնել է, որ Հայաստանի Հանրապետությանը ձեռք չտան, որպեսզի պատերազմ չլինի, «հանուն խաղաղության»: Իսկ որ խաղաղություն չի լինելու և ռազմաճակատը տեղափոխվելու է Հայաստան, մասնավորապես Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք ու Տավուշ, արդեն ոչ ոք չի կասկածում, նույնիսկ՝ ամենաչհասկացողները:

3. Եթե 1938 թվականին Չեխոսլովակիայի դաշնակից Ֆրանսիան «ազնվորեն» հայտարարեց, որ հրաժարվում է դաշնակցությունից, իր դաշնակցին չի պաշտպանի, ապա Հայաստանի դաշնակից Ռուսաստանը հաճուքով ձեռքերը լվաց՝ հայտարարելով, որ ոչինչ չի կարող անել, քանզի Հայաստանն ինքն է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել: Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերն էլ, պարզվեց, ընդամենը նրա համար էին, որ դիտարկեին, թե ինչպես է Ադրբեջանը ներխուժում Արցախ ու նախճիր սկսում, լավագույն դեպքում մի մասին պատսպարեին իրենց զորանոցներում և ապա օգնեին ողջ մնացածներին հապշտապ լքելու երկիրը:

Այն, ինչ կատարվեց հետագայում, արդեն զուգահեռներ արթնացրեց Հայոց ցեղասպանության՝  1915 թվականի հետ, Լաչինի (Բերձոր) միջանցքը սկսեցին համեմատել Դեր-Զորի հետ, նույնիսկ բառախաղ հորինեցին՝  Դեր-Զոր – Բերձոր: Մի տարբերությամբ՝ Դեր-Զորի քարավանը հետիոտն էր, Բերձորինը՝ ավտոմեքենաներով: Թերևս սա միակ փոփոխությունն է ավելի քան 100 տարվա մեջ:

Չեխոսլովակիայի պատմությունը, սակայն, Մյունխենի դավադրությամբ չավարտվեց: Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով Չեխոսլովակիան վերականգնեց իր պետականությունը: Շատ ավելի ուշ Չեխիան ու Սլովակիան փոխադարձ համաձայնությամբ առանձնացան՝ որպես առանձին հարևան հանրապետություններ և ապրում են խաղաղությամբ Գերմանիայի հետ:

Թե ինչպես կավարտվի Հայաստանի ու Արցախի պատմությունը, ցույց կտա մոտ ապագան, որում առայժմ ոչ մի հուսադրող բան չի երևում, քանի դեռ Հայաստանի գլխին նստած է մի մարդ, որով էլ սկսվեցին արդի Հայաստանի պատմության ողբերգական էջերը: Եվ սա արդեն միայն և միայն մեր խնդիրն է: Հայաստանը միայնակ է և միայնակ էլ պիտի փորձի շարունակել իր պատմությունը: Թե մի հարյուր տարի հետո ինչ կգրվի պատմության աշխատություններում ու դասագրքերում մեր մասին, վախճա՞ն, թե՞ հաղթանակով պսակված պայքար, ոչ ոքի հայտնի չէ, նույնիսկ ամենագիտակ ու փորձառու մասնագետներին, որոնք խուսափում են կանխատեսումներ անելուց, քանի որ լավ գիտեն՝ համաշխարհային պատմությունը, հազարավոր զուգահեռներով ու կրկնություններով հանդերձ, լի է նաև բազմաթիվ անակնկալներով:

Անահիտ Հարությունյան

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան Եվրոպա Ռուսաստան խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին