f

Անկախ

Մեծամասնությունը վաղուց Փաշինյանի հետ չէ. մեղքը ժողովրդի «գրպանը» պետք չէ գցել. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է. Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու մյուս քպականները հաճախ են իրենց կործանարար քաղաքականությունն արդարացնում «ժողովրդի քվեով», նորություն չէ: Սակայն որոշ դեպքերում նաև այլ ուղղություններից են «մեղադրանքներ» հնչում ժողովրդի հասցեին, որ նույնիսկ պատերազմից հետո նորից ընտրել են Նիկոլ Փաշինյանին: Այո, 2021 թվականին նրա կուսակցությունն իսկապես ստացել է ընտրողների շուրջ 54 տոկոս քվեն:

Բայց նախ՝ ամրագրենք, որ այդ արդյունքը գրանցվել է աննախադեպ վարչական ռեսուրսի կիրառման, իրավապահ համակարգը որպես քաղաքական մահակ օգտագործելու, խուզարկությունների, ձերբակալությունների, ահաբեկումների արդյունքում, այնպես, ինչպես արվում է խիստ դիկտատուրայի պայմաններում: Մյուս կողմից՝ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, որևէ կապ չունի այն նախընտրական ծրագրերի հետ, որոնք նա ներկայացրել էր խորհրդարանական նախորդ երկու ընտրություններին, այդ թվում՝ ընդհանրապես Արցախի և, մասնավորաբար, ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված:

Այսինքն, ժողովուրդը, անգամ քվե տալով, երբեք հավանություն չի տվել այն ամենին, ինչ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը: Ավելին, նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ ժողովրդի մեծամասնությունը վաղուց Նիկոլ Փաշինյանի հետ չէ, չի ընդունում նրա կործանարար քաղաքականությունը, ինչպես նաև մեղքն անընդհատ սրա-նրա վրա գցելու փորձերը: Դրա վառ վկայությունն էր նաև Երևանի ավագանու ընտրություններում կատարյալ ձախողումը՝ մայրաքաղաքի բոլոր ընտրողների ընդամենը 10 տոկոսը նույնպես ստացվել էր տոտալ վարչական ռեսուրս օգտագործելու արդյունքում: Հարց է առաջանում, իսկ եթե այդ ռեսուրսը չօգտագործվեր, որքա՞ն կհավաքեր Փաշինյանի կուսակցությունը՝ 5, թե՞ 3 տոկոս։ Ի դեպ, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմա նույն վիճակը արդեն նաև մարզերում է: Ըստ այդմ, եթե իրապես անկախ մասնագիտական ուսումնասիրություն կատարվի, գուցե պարզվի, որ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը չի անցնում 10-15 տոկոսը:

 

Ճիշտ է, այսօր էլ կան որոշակի քանակությամբ մեր հայրենակիցներ, որ դեռևս համակրում, նույնիսկ սիրում են Նիկոլ Փաշինյանին, հավանություն են տալիս նրա քայլերին, ընդ որում՝ առավելապես հրապարակային, սոցիալական ցանցերում, ուստի պատահական չէ տպավորությունը, որ կարծես վճարվեն դրա համար: Այնուամենայնիվ, դա ավելի շատ նման է աղանդավորական «սիրո», և վստահաբար այդ տեսակի մարդիկ իրականում մեծամասնություն չեն կազմում: Զարմանալի չէ, որ նույն Փաշինյանը, որ Հանրապետության հրապարակում 70 հազարանոց հանրահավաքներ էր անում 2018 թվականին, վերջին 3 տարվա մեջ, լինելով իշխանություն, չի կարողացել անգամ 10 հազարանոց հանրահավաք անել. վերջին հանրահավաքը, ըստ իշխանամերձ հաշվարկների, հազիվ ձգել է 4800 հոգու, չնայած որ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր կոչ արել գալու, անձամբ էլ ելույթ էր ունենում։

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել է ոչ թե ժողովուրդը, այլ կորցնելու ահ ունեցող քպականներն ու, որպես վահան, իրավապահ համակարգը, որը հիմա զբաղված է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը երկարաձգելու գործով՝ անկախ նրանից, թե ինչ է սպասվում պետությանը: Այս ընթացքում մի շարք փորձագետներ մեզ հետ նշում են, որ անգամ եթե ռեպրեսիվ, բռնապետական մեթոդներ կիրառի, այդ թվում՝ ոստիկանական, Նիկոլ Փաշինյանը որևէ ընտրության դեպքում այլևս հաղթելու շանս չունի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 30. 09․ 23 թ համարում։

Նիկոլ Փաշինյան ժողովուրդ Հայաստան Արցախ

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին