f

Անկախ

Washington Post. Ինչպես Ուկրաինայում պատերազմը նպաստեց հայկական ողբերգությանը


Մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության մոտավորապես կեսը լքել է իր տները և տեղափոխվել հարևան Հայաստան, գրում է Washington Post-ը։

«Նրանք տասնամյակներ շարունակ ադրբեջանական տարածքում ապրել են մեկուսացման և փաստացի անկախության մեջ, սակայն անցյալ շաբաթ ադրբեջանական ուժերի անսպասելի հարձակումը արագ  ջախջախեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլախոհ պաշտպաններին, որը հայերին հայտնի է որպես Արցախ, և բնակչության տեղաշարժի նոր ալիք առաջացրեց աշխարհի մի մասում, որը  ազգամիջյան բախումների և բռնի տեղահանման սերունդների վկա է եղել:

Բաքվի ավտոկրատ կառավարությունը խոստացել է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները և քաղաքացիություն տալ շրջանի բնակիչներին, սակայն երկու կողմերի միջև թշնամությունն այնքան խորն է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներից քչերն են հավատում այդ հավաստիացումներին։ Փախստականները պատմում են, թե ինչպես են փրկվել  պայթյուններից ու բռնությունից և ասում են, որ վախենում են ադրբեջանական պետության կողմից հետապնդումներից, որն արդեն ձեռնամուխ է եղել տարածաշրջանում գոյություն ունեցող ինքնավար քաղաքական ինստիտուտների քանդմանը։

«Ավտոբուսները շարունակում են գալ։ Մենք այստեղ դիմավորում ենք նրանց, իսկ հետո ուղարկում Հայաստանի տարբեր շրջաններ»,- Հայաստանի Գորիս քաղաքում իմ գործընկեր Ֆրանչեսկա Էբելին է ասել տեղի քահանան՝ խոսելով Լեռնային Ղարաբաղից փախստականների մասին: «Շատ դեպքերում ժամանողներն ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է պատահել իրենց հետ։ Սկզբում սթրես են զգում, բայց հետո հասկանում են, որ երբեք չէին կարողանա մնալ Արցախում»։

Էթնիկ հայկական անկլավի անկումը և՛ հանկարծակի էր, և՛ դանդաղ: Արևմտյան պաշտոնյաները ապշած էին Ադրբեջանի կայծակնային արշավից անցած շաբաթ և ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ էին անում զսպվածություն և համբերություն դրսևորել իր երկրի «տարածքային ամբողջականության» ամբողջական վերականգնման պահանջներում:

Սակայն Լեռնային Ղարաբաղի բնակիչներն արդեն իննամսյա պաշարման մեջ էին այն բանից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները անկլավը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա անցակետեր էին տեղադրել: Մթերային խանութներում սպառվում էր սննդամթերքը, իսկ հիվանդանոցներում վերջանում  էին կենսական անհրաժեշտության պաշարները: Իրավապաշտպան կազմակերպությունները և միջազգային դիտորդները զգուշացնում էին, որ Ադրբեջանը պայմաններ է ստեղծում տարածաշրջանում ցեղասպանության համար․․․

Այս ամենի վրա կախված էր Ռուսաստանի փոփոխվող դերը։ 2020-ին տեղի ունեցած կարճատև պատերազմի արդյունքում Ադրբեջանը  Լեռնային Ղարաբաղի շուրջ հսկայական տարածքներ գրավեց: Ռուս խաղաղապահներ տեղակայվեցին անհանգիստ խաղաղությունը պաշտպանելու համար, բայց նրանք չկարողացան խոչընդոտել  Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը շրջափակելուց և քիչ բան կարողացան անել կանխելու անցյալ շաբաթվա հարձակումը, որը փաստացիորեն կործանեց տարածաշրջանի քաղաքական ինքնավարությունը:

 Վերլուծաբանները ենթադրում են, որ դա մասամբ հետևանք էր Ուկրաինայում շարունակվող պատերազմի։ Չնայած Մոսկվան ամուր կապեր է պահպանում Ադրբեջանի հետ, սակայն Հայաստանին համարում է դաշնակից և անվտանգության գործընկեր։ Բայց, ըստ երևույթին, նա հնարավորություն չունի կատարելու իր դերը՝ որպես խաղաղարար և կայունության երաշխավոր ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայում, որտեղ Ռուսաստանը մի կողմ  քաշվեց, երբ վերջին շրջանում Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանային բախումներ սկսվեցին:

«Ռուսաստանը չունի բոլորին վախեցնելու ռեսուրսներ, ինչպես կարող էր անել նախկինում», - New York Times-ին ասել է Կովկասի հարցերով ռուս փորձագետ Ալեքսանդր Աթասունցևը: «Ռուսաստանը մեկ մեծ նպատակ ունի՝ նա ցանկանում է հաղթել Ուկրաինայում, և դրա համար պատրաստ է շատ բան զոհաբերել, այդ թվում՝ իր դաշնակիցներին»։ Նա հավելել է, որ ռուսական ներխուժումից հետո Մոսկվան «այլևս չի կարող զսպող դեր խաղալ» իր հարևանությամբ գտնվող  տարածքներում։

Մոսկվայի համար Լեռնային Ղարաբաղի բնակիչներին բաժին հասած քաոսը նշանակում է հեղինակության կորուստ։ «Ստեփանակերտի օդանավակայանում (Ղարաբաղում) բազմաթիվ  վախեցած մարդկանց դրամատիկ լուսանկարները ակնհայտ վիզուալ կապ  են ստեղծում 2021 թվականին Քաբուլի օդանավակայանում ամբոխի լուսանկարների հետ», - Reuters-ին ասել է ռուս նախկին դիվանագետ Ալեքսանդր Բաունովը՝ նկատի ունենալով ամերիկյան զորքերի քաոսային դուրսբերումը  Աֆղանստանից։ «Դիտելով Քաբուլի լուսանկարները՝ Մոսկվան եկավ այն եզրակացության, որ Ամերիկան ​​թույլ է և իր համար  Ուկրաինայի հետ իր հարցերը պարզելու պատմական հնարավորություն է ստեղծվել։  Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել Ղարաբաղի լուսանկարներից»։

Վերջին իրադարձությունները ևս արտացոլում են   աշխարհաքաղաքական քամիների փոփոխությունը: Կրեմլը չի ​​թաքցնում իր արհամարհանքն ու անվստահությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Փաշինյանը փորձեց արագացնել Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք՝  Կիև  մարդասիրական օգնություն տեղափոխելով և ԱՄՆ-ի հետ ծրագրված զորավարժություններ անցկացնելով։

Այս ամսվա սկզբին Փաշինյանը իտալական առաջատար թերթերից մեկին ասել էր, որ Մոսկվայի հետ հույսեր կապելը ռազմավարական սխալ էր Երևանի համար։ «Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված էր Ռուսաստանի հետ, այդ թվում, երբ խոսքը վերաբերում էր զենքի և զինամթերքի ձեռքբերմանը», - La Repubblica-ին ասել է Փաշինյանը։ «Բայց այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ինքը զենքի, սպառազինության և զինամթերքի կարիք ունի, և այս իրավիճակում պարզ է, որ  անգամ ցանկության դեպքում, Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանա բավարարել Հայաստանի անվտանգության կարիքները»։

Իրավիճակի ռազմավարական իրողությունը մեծապես ձեռնտու է նավթով հարուստ Ադրբեջանին. Խորհրդային Միության փլուզումից հետո հարաբերական հավասարության վիճակից հետո այժմ Ադրբեջանի տնտեսությունը շատ անգամ գերազանցում է Հայաստանինը, նրա ռազմական ուժը զգալիորեն ավելի մեծ է, իսկ հարաբերությունները տարածաշրջանային ծանր քաշայինների՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, ավելի կայուն են։  Ուկրաինայի պատերազմը նաև բացահայտեց  Եվրոպայի համար ադրբեջանական էներգակիրների արտահանման անհրաժեշտությունը, թեև ԵՄ շատ կառավարություններ ուշացումով փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:

Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք, միգուցե, շատ ուշ է կատարվել։ «Լեռնային Ղարաբաղի հայերի համար այս մերձեցումը, անշուշտ, շատ ուշ է եկել», - գրել է Թոմաս դե Վաալը Foreignaffers ամսագրում: «Քանի որ Բաքուն արդեն վերահսկում է իրավիճակը, դժվար է պատկերացնել մի բան, որը կարողանար պաշտպանել նրանց պատմական ժառանգությունը և ապահովել նրանց գոյատևումը»:

Արցախի Հանրապետություն ռուս-ուկրաինական պատերազմ մամուլի տեսություն Աշխարհում միջազգային մամուլ

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին