f

Անկախ

Նա իր մահով հաղթեց մահին


Խոսք հիշատակի

 

Տարեց ալավերդցիները հիշում են քաղաքի ,Հայպեչե թաղամասի թիվ 1 բազալտապատ շենքը, որի տեղում վաղուց արդեն բարձրահարկ է: 1930թ. հենց այդ շենքում է ծնվել ուսուցչուհի, թարգմանչուհի, խմբագիր Ելենա Գարեգինի Դավթյանը՝ գրական-մշակութային ոլորտում շոշափելի ներդրումներով աչքի ընկած գրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մկրտիչ Սարգսյանի ընտանիքի մայրը:

Ելենա Դավթյանն ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը: Վստահ ու հեռանկարային են եղել նրա քայլերը մանկավարժության ասպարեզում՝ Ալավերդու Ս. Սպանդարյանի անվան թիվ 1 դպրոցի ռուսական բաժնում, ապա թիվ 2 դպրոցում: 

Նա կատարել է գեղարվեստական թարգմանություններ՝ հեքիաթներ, պատմվածքներ, որոնք տպագրվել են մամուլում: Նախորդ դարի 90-ականների վերջերի ավարտին մոտ ավագ ընկերոջս, լոռեցի արձակագիր, հիմա երջանկահիշատակ Ֆելիքս Շաքարյանի խորհրդով կարդացի Ելենա Դավթյանի թարգմանությամբ հրատարակված և վերահրատարկված ճապոնացի գրող՝ Սյուասակու էնդոյի ՛՛Ամուսնական կյանք՛՛ վիպակը: Կարդացի  ու զգացի հույզեր, տեսա դրամատիկ նկարագրություններ նաև հայկականին մոտ մթնոլորտ ճապոնական գրականությունում: Ելենա Դավթյանը ժամանակին աշխատակցել է Երևանի գրապալատին, պոլիգրաֆիստական և գրքի առևտրի պետկոմին: 2008թ. հրատարակել է ՛՛Սեր իմ հավետ դու եղիցի: Իմ Մկրտիչը՛՛խորագրով գիրքը:

...Կյանքի 93-րդ տարում հերթական ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող սեպտեմբերյան զանգի ղողանջները վերջին անգամ հասան նրա ականջին: Նա գնաց (ինչպես ինքն էր սիրում կրկնել ,Լոռվա արևը աչքերի մեջե) Մկրտիչ Սարգսյանի հետ երևելիների համաստեղությունում նախապատրաստելու վերջինիս ծննդյան 100-ամյա հոբելյանը: Նա իր մահով անգամ հաղթեց մահին: Ասում են որպեսզի լույս տաս պիտի վառվես ու վառվեց Ելենա Դավթյանը կանաչ լույսի ցոլացող շողաշերտեր ուղղելով առաջին հերթին իր զավակներին, թոռներին, ծոռներին ու նաև բոլոր ապրողներիս: Որպես ընթերցող մեկ անգամ ևս արժևորելով Սարգսյանների ընտանիքից սերտածս. կյանքի դասերը ուզում եմ եղբայրաբար կիսել  Նաիրա, Դավիթ, Վահագն Սարգսյանների խոր վիշտը: Կրկնակի է ցավս, որ ներկա չեղա և հայցում եմ ներողամտությունս, որ Մեծ Մայրը չարժանացավ գերեզմանափոս նետվող երեք բուռ հողի իմ չափաբաժնին:

Թող խաղաղ հանգչի իմ անվանի հայրենակցի հոգին ու հավերժի սուրբ լույսն ինջնի նրա շիրիմին:

 

Որդիական խոնարհումով՝ Վաղարշակ Ղորխմազյան

Ելենա Գարեգինի Դավթյան մահազդ Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին