f

Անկախ

Ադրբեջանը «միջանցք» բացելու համար կհարձակվի՞ Հայաստանի վրա․ Քավանոյի կարծիքը


Հուսով եմ՝ Ադրբեջանը ռազմական գործողություններ չի սկսի Հայաստանի դեմ միջանցք ստանալու համար, դա անհավատալի անհեռատեսություն կլինի, ինչպիսին որ այս ռազմական գործողությունն էր (Արցախում - խմբ․), քանի որ դրանով չեն հասնի այն նպատակներին, որոնց ձգտում են։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի Փաթերսոնի դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Քերի Քավանոն՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հավանական է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա՝ ունենալով Թուրքիայի աջակցությունը։

Քավանոյի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ պատերազմը պարզապես տասնամյակներով կխարխլի այս տարածաշրջանը։

«Սա (միջանցք ստանալու համար Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելը - խմբ․) տարածաշրջանի երկրների խնդիրները կամ մտահոգությունները լուծելու միջոց չէ, դրա համար անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն: Չի լինի այնպես, որ աշխարհը հերթ կանգնի, որպեսզի օգտագործի ձեր սահմանը, որի համար մարտական գործողություններ են ընթացել։ Եվ կա գին, որը պետք է վճարել այդ կարգի ռազմական գործողություններ իրականացնելու համար: Այնպես որ՝ ոչ, դա իրատեսական միջոց չէ դրան հասնելու համար: Եվ կրկին պետք է ասեմ հետևյալը՝ որպեսզի մարդիկ չհեռանան, չպետք է նման քննարկումներ լինեն։ Նման բան տեսա դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, կարծեմ՝ Սուրբ Ծննդյան օրը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում էր Արևմտյան Ադրբեջանի մասին և, վերադառնալով մինչև անցյալ դարի սկիզբ, ակնարկում, թե տարածքային պոտենցիալ պահանջներ կան Հայաստանի ավելի մեծ շրջանների նկատմամբ։ Սա Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ճանապարհ չէ»,- շեշտեց Քավանոն։

Հարցին՝ արդյո՞ք Իրանը ռազմական ուժով կմիջամտի, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա՝ հաշվի առնելով Թեհրանի գրեթե ամենօրյա զգուշացումներն այն մասին, որ իրենք թույլ չեն տա փոխել տարածաշրջանային սահմաններն ու, մասնավորապես, Հայաստան-Իրան սահմանը, Քավանոն նկատեց՝ դժվար է հստակ կանխատեսել, թե ինչպես իրեն կպահի Թեհրանը։

«Սա տեսական հարց է, որին դժվար է պատասխանել։ Ես չեմ կարծում, թե Իրանը կարողություն ունի թույլ չտալու Հայաստանին իրացնելու իր իրավունքն ու պայմանավորվածության հասնելու տրանսպորտային այնպիսի ուղու բացման հարցում, որն առավել արդյունավետ և օգտակար կլինի Հայաստանին օգտագործել։ Դա արդեն այլ հարց է, որը չի հանգեցնի սահմանների փոփոխության։ Սրանք բարդ հարցեր են, որոնք պետք է ուսումնասիրվեն, ինչը, կրկին, քաղաքական անկեղծ քննարկումներ ու բանակցություններ է պահանջում։ Կարծում եմ՝ դա կարող է տեղի ունենալ, բայց ինձ չի թվում, որ դա հեշտ գործ է՝ հաշվի առնելով այն, ինչ այսօր է կատարվում»,- ընդգծեց Քավանոն։

Հայաստան Քերի Քավանո

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին