f

Անկախ

Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո. Գևորգ Դանիելյան


Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է, ուստի որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո, այն իրավունքի սուբյեկտի կամահայտնության հետ որևէ աղերս չունի:

Ընդ որում, Հանրապետության նախագահը այս սպառնալիքի փաստը հստակ արտացոլել է իր իսկ հրամանագրում. «հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակը և ելնելով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ...»: Այսպիսով, Արցախի Հանրապետության գոյությունը դե ֆակտ դադարել է ագրեսիայի արդյունքում: Առաջարկում եմ, խնդրում եմ՝ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանին արտագնա նիստ անել և քննարկել այդ հրամանագրի սահմանադրականության հարցը (դիմել կարող են խորհրդարանի պատգամավորները), սա անհրաժեշտ է հետագա իրավաքաղաքական առողջ ու սթափ զարգացումների համար: Արցախի Հանրապետության բոլոր սահմանադրկան մարմինները պարտավոր են շարունակելու իրենց վտարանդի գործունեությունը: Չի կարելի այս համատարած ընկճախտի մթնոլորտում ապագա սերնդին զրկել գոնե ամուր իրավական հիմքեր ունենալու հնարավորությունից և տարվել զուտ կենցաղային հարթությամբ մեղավորներ փնտրելու անպտուղ ու ցածրակարգ զբաղմունքով: Չի կարեի կրկնել այն պատմական մեծագույն սխալը, որ գործեցինք Նախիջևանի պարագայում՝ այդպես էլ երբեք այդ զորեղ փաստարկը չներառելով բանակցային օրակարգ:

Ոճրագործի պարզած ձեռքը սեղմելը և, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելը ևս առոչինչ է լինելու՝ վերը նշված հիմնավորումներով»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին, ըստ որի՝

- Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին` ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով:

Հայաստան Գևորգ Դանիելյան

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Ավելին
Ավելին